Հա
13/10/2019 - 12:10

Մնալը կենաց-մահու խնդիր էր. Թէլ Աբիադից Հալէպ հասած հայերը պատմել են թուրքական ներխուժման մասին

Սիրիայի Թէլ Աբիադ բնակավայրից Հալէպ հասած հայերը պատմել են Թուրքական ռազմական գործողութիւններից յետոյ այդ շրջանում եղած իրավիճակի մասին: Հալէպի «Գանձասար» պարբերականը զրուցել է Հալէպ հասած Սարգիս Նազարեանի եւ Վանէս Քեչէրեանի հետ:

«alikonline.ir» - Սիրիայի Թէլ Աբիադ բնակավայրից Հալէպ հասած հայերը պատմել են Թուրքական ռազմական գործողութիւններից յետոյ այդ շրջանում եղած իրավիճակի մասին: Հալէպի «Գանձասար» պարբերականը զրուցել է Հալէպ հասած Սարգիս Նազարեանի եւ Վանէս Քեչէրեանի հետ: Նրանք Թէլ Աբիադում էին աշխատանքի նպատակով:

«Նախքան պատերազմը մեր գործը շատ լաւ էր: Աշխատում էինք, մեր արդար վաստակն էինք  վայելում: Երբ օրեր առաջ թուրքական յարձակումը սկսւեց, կրակ տեղաց Թէլ Աբիադի ուղղութեամբ:  Թուրքական զինւած ուժերն օդային, ցամաքային ճանապարհով սկսեցին կրակել Թէլ Աբիադի եւ յարակից գիւղերի ուղղութեամբ: Այդտեղ մնալը կենաց-մահու խնդիր էր, չէինք կարող մնալ: Ամէն բան թողեցինքեւ դուրս եկանք: Այդ ժամանակ դժոխային գիշեր անցկացրեցինք: Թուրքական սահմանի մօտ Սիրիայի հիւսիսարեւելեան գիւղերը բուռն հրթիռակոծման ենթարկւեցին»,- ասել է Վանէս Քեչէրեանը:

Սարգիս Նազարեանը նշել էր, որ Հալէպում իրենց շատ լաւ են դիմաւորել:

«Հիմա իրավիճակն անորոշ է, սպասման մէջ ենք»,- ասել է Նազարեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։