Հա
21/10/2019 - 09:40

Ֆրանսիայում յարձակման է ենթարկւել Nouvelles d'Arménie պարբերականի գրասենեակը

Փարիզում յարձակման է ենթարկւել Ֆրանսիայում հրապարակւող, ֆրանսալեզու Nouvelles d'Arménie պարբերականի խմբագրութիւնը: Այս մասին յայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանութիւնը:

«alikonline.ir» - Փարիզում յարձակման է ենթարկւել Ֆրանսիայում հրապարակւող, ֆրանսալեզու Nouvelles d'Arménie պարբերականի խմբագրութիւնը: Այս մասին յայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանութիւնը:

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստօրէն դատապարտում է Nouvelles d'Arménie պարբերականի գրաասենեակի վրայ կատարւած յարձակումը: Դա լուրջ ոտնձգութիւն է խօսքի ազատութեան եւ հանրապետական արժէքների նկատմամբ»,- ասւած է յայտարարութեան մէջ, որը հրապարակւել է Հայաստանի դեսպան Յասմիկ Տոլմաջեանի թւիթերեան միկրոբլոգում:

Պարբերականի հրապարակած տւեալներով՝ յարձակումը կատարւել է լոյս կիրակի գիշերը: Նշւում է, որ յանցագործները կոտրել են խմբագրութեան դուռը, գողացել տեսախցիկներ եւ երեք համակարգիչ, որտեղ պահւում են գաղտնի տեղեկութիւններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։