Հա
30/10/2019 - 08:00

Ֆրանսիայում հայ համայնքը կարծում է, որ Nouvelles d’Arménie-ի վրայ կատարւած յարձակման հետեւում կանգնած են թուրքերը

Վստահ չեմ, որ Փարիզում հայկական կառոյցների վրայ կատարւած երկու յարձակումները կապւած են միմեանց հետ: Tert.am-ի հետ զրոյցում, անդրադառնալով Ֆրանսիայում հայկական կառոյցների վրայ տեղի ունեցած յարձակումներին, ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:

«alikonline.ir» - Վստահ չեմ, որ Փարիզում հայկական կառոյցների վրայ կատարւած երկու յարձակումները կապւած են միմեանց հետ: Tert.am-ի հետ զրոյցում, անդրադառնալով Ֆրանսիայում հայկական կառոյցների վրայ տեղի ունեցած յարձակումներին, ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:

«Nouvelles d’Arménie-ի տնօրէնը համայնքում մեծ համարում ունի: Նա, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների նախագահ Արա Թորանեանը եւ ես CCAF-ի` Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ ենք, հետեւաբար՝ այս միասնական կառոյցի պատասխանատուներս հայ ժողովրդի թշնամիների համար թիրախ ենք»,- ասաց Փափազեանը:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին յարձակում էր տեղի ունեցել Ֆրանսիայի հայկական Nouvelles d’Arménie ամսագրի խմբագրութեան վրայ: Այստեղ յանցագործները կոտրել էին խմբագրութեան դուռը, գողացել տեսախցիկներ, երեք համակարգիչ, որտեղ պահւում էին գաղտնի տեղեկութիւններ: Դէպքից յետոյ էլ յարձակում էր եղել Փարիզի հարաւարեւմտեան Սեւր շրջանում գտնւող Սամուէլ-Մուրադեան հայկական վարժարանի վրայ:

Փափազեանի խօսքով` Ֆրանսիայում հայ համայնքը կարծում է, որ Nouvelles d’Arménie-ի վրայ կատարւած յարձակման հետեւում կանգնած են թուրքերը, ընդ որում` այս յանցագործութիւնը կատարւել է երկու նպատակով.

«Առաջին պատճառը տեղեկութիւններ հաւաքելն է, երկրորդը` վախի մթնոլորտ ստեղծելը: Ցանկանում էին ցոյց տալ, որ կարող են նաեւ ֆիզիկապէս վնաս հասցնել: Վստահ կարող եմ ասել, որ Ֆրանսիայում թէ՛ պատգամաւորները, թէ՛ կուսակցութիւնները, թէ՛ մտաւորական շրջանակների ներկայացուցիչները, թէ՛ լրագրողները մեր կողքին են, սատարում են մեզ»,- նշեց Փափազեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։