Հա
03/11/2019 - 14:20

Բաշշար Ասադ. «Հայերն ինտեգրւել են, բայց չեն ձուլւել սիրիական հասարակութեանը»

Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը սիրիական հեռուստաընկերութիւններին տւած հարցազրոյցում խօսել է նաեւ հայ համայնքի մասին: «Սանա»-ի հաղորդմամբ, լրագրողի հարցին, թէ հնարաւո՞ր է ապրել քրդերի հետ միասին այն բանից յետոյ, ինչ տեղի ունեցաւ, Ասադն ասել է, որ քրդերի մեծամասնութիւնը միշտ լաւ յարաբերութիւններ են ունեցել պետութեան հետ եւ առաջ են քաշել իրական հայրենասիրական գաղափարներ:

«alikonline.ir» - Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը սիրիական հեռուստաընկերութիւններին տւած հարցազրոյցում խօսել է նաեւ հայ համայնքի մասին: «Սանա»-ի հաղորդմամբ, լրագրողի հարցին, թէ հնարաւո՞ր է ապրել քրդերի հետ միասին այն բանից յետոյ, ինչ տեղի ունեցաւ, Ասադն ասել է, որ քրդերի մեծամասնութիւնը միշտ լաւ յարաբերութիւններ են ունեցել պետութեան հետ եւ առաջ են քաշել իրական հայրենասիրական գաղափարներ: Գրում է Panorama.am-ը:

Նրա խօսքով, այն շրջաններ, ուր մտել է սիրիական բանակը, քրդերի արձագանքը ոչ պակաս դրական կամ ոչ պակաս ուրախալի չի եղել, քան այլ մարդկանց արձագանքը:

«Այո, շատ յստակ է, մենք նորից կարող ենք ապրել կողք-կողքի»,- ասել է Սիրիայի նախագահը:

Այնուհետեւ Ասադն օրինակ է բերել հայերին, որոնք վերջին խումբն են, որը միացել է սիրիական հասարակութեանն ու միշտ հայրենասիրութեամբ է առանձնացել։

«Դա առանց որեւէ կասկածի ապացուցւեց պատերազմի ժամանակ: Միաժամանակ Սիրիայի հայերն ունեն իրենց կազմակերպութիւնները, եկեղեցիները եւ, որ ամենակարեւորն է, դպրոցները։ Եթէ որեւէ հայկական արարողութեան ես մասնակցում` հարսանիք եւ այլ միջոցառում, իսկ ես գնացել եմ, քանի որ նախկինում հայ ընկերներ ունէի, նրանք իրենց աւանդական երգերն են երգում: Յետոյ նրանք ազգային երգեր են կատարում: Կա՞յ ազատութեան որեւէ ձեւ, որը վեր է այս ամէնից»,- ասել է Ասադը:

Նրա խօսքով, սիրիահայերն ինտեգրւել են, բայց չեն ձուլւել սիրիական հասարակութեանը, նրանք պահպանել են իրենց ինքնութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։