Հա
25/11/2019 - 14:20

Պոլսում բացւել է Կոմիտասի յուշարձանը

Պոլսի Հայոց պատրիարքարանի բակում բացւել է հայ մեծ երգահան, մանկավարժ եւ խմբավար Կոմիտասի յուշարձանը:

 «alikonline.ir» - Պոլսի Հայոց պատրիարքարանի բակում բացւել է հայ մեծ երգահան, մանկավարժ եւ խմբավար Կոմիտասի յուշարձանը: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, յայտնում է Arevelk.am կայքը:

Յուշարձանի բացումը կատարւել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալեանի հովանու ներքոյ, իսկ հովանաւորը Սարգիս Քիւլեքեչն է:

Կոմիտասի յուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆեանն է, որը յուշարձանի բացման ժամանակ խօսել է Կոմիտասի դերի եւ կատարած աշխատանքի մասին:

Թուրքիայի ներկայից Քիւթահեա քաղաքում ծնւած Կոմիտասի արձանը պատրաստւել եւ կանգնեցւել է նրա ծննդեան 150-ամեակի առթիւ: Իր կեանքի որոշ շրջանում Կոմիտասը գործել է Պոլսում, ստեղծել «Գուսան» հանրայայտ երգչախումբը, մեծ դեր ունեցել պոլսահայութեան կեանքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։