Հա
16/12/2019 - 08:40

Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձևը

Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալեանի կողմից քննադատութեան է արժանացել ԱՄՆ Սենատի կողմից ընդունւած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը։ Թուրքական «Սաբահ» թերթի հետ զրոյցում Սահակ Բ Մաշալեանն այդ բանաձեւը որակել է «անբարոյական քայլ»:

«alikonline.ir» - Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալեանի կողմից քննադատութեան է արժանացել ԱՄՆ Սենատի կողմից ընդունւած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը։ Թուրքական «Սաբահ» թերթի հետ զրոյցում Սահակ Բ Մաշալեանն այդ բանաձեւը որակել է «անբարոյական քայլ». յայտնում է Tert.am-ը:

«Նման բաները պէտք չէ լուրջ ընդունել։ Ոչինչ չկայ, որ ուղղակիօրէն վերաբերում է մեզ, որում մենք պէտք է ներգրաււած լինենք»,- ասել է Մաշալեանը՝ ԱՄՆ Սենատի կողմից միաձայն ընդունւած՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի վերաբերեալ:

«Որպէս հայ՝ մենք վշտացած ենք, որ տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործւում է օտար երկրների խորհրդարանների կողմից որպէս ռազմավարական, տնտեսական եւ քաղաքական ճնշման գործիք»,- ասել է Պոլսոյ հայոց պատրիարքը:

«Մենք դա անպատեհ ենք համարում մեր նախնիների նկատմամբ»,- ասել է նա։

Նորընտիր պատրիարքը նշել է՝ յոյս ունի, որ Թուրքիայի ժողովուրդն իրենով կը կարողանայ լուծել այս հարցը, եւ Թուրքիան ու Հայաստանը կը կարողանան բարելաւել յարաբերութիւնները։ 

«Երբ երկու կողմերը չեն կարող խօսել, խօսելու իրաւունքի են յաւակնում երրորդ կողմերը, չորրորդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են,- ասել է պատրիարքը եւ յաւելել. «Այդ բոլոր հարցերը մենք պէտք է լուծենք։ Բայց քանի որ դա յետաձգւում է, այն օգտագործւում է որպէս լծակ Թուրքիայի վրայ ճնշում գործադրելու համար: Չեմ կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դէմ որպէս քաղաքական գործիք օգտագործելը։ Ես քաղաքական գործիչ չեմ, սա մեկնաբանելը քաղաքագէտների գործն է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։