Հա
07/01/2020 - 11:40

Սիրիայի նախագահը Սուրբ Ծննդեան տօնի առթիւ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին

Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Մանսուր Ազզամը Ս. Ծննդեան տօնի կապակցութեամբ նախագահ Բաշշար Ասադի շնորհաւորանքներն է փոխանցել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդեանին։

«alikonline.ir» - Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Մանսուր Ազզամը Սուրբ Ծննդեան տօնի կապակցութեամբ նախագահ Բաշշար Ասադի շնորհաւորանքներն է փոխանցել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդեանին։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում է «ՍԱՆԱ» լրատւական գործակալութիւնը։

Դամասկոսի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մանսուր Ազզամը Նալբանդեանին է փոխանցել նախագահի բարեմաղթանքները, իսկ Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանն, իր հերթին, շնորհակալութիւն է յայտնել նախագահ Ասադին՝ աղօթքով առ Աստւած, որ պաշտպանւի Սիրիան եւ նրա ժողովուրդը, նրա բանակը եւ օրհնւի նախագահ Ասադը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։