Հա
14/01/2020 - 11:40

Սենատոր Պորտանտինոն սատարում է Էլէն Ասատրեանին՝ Դեմոկրատական կուսակցութեան Կենտկոմիտէի ընտրութիւններին

Այսօր ամերիկացի սենատոր Անթոնի Պորտանտինոն իր աջակցութիւնն է յայտնել Էլէն Ասատրեանի թեկնածութեանը` որպէս Դեմոկրատական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի (DCCC) անդամ մարտի 3-ի առաջիկայ ընտրութիւններին:

«alikonline.ir» - Այսօր ամերիկացի սենատոր Անթոնի Պորտանտինոն իր աջակցութիւնն է յայտնել Էլէն Ասատրեանի թեկնածութեանը` որպէս Դեմոկրատական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի (DCCC) անդամ մարտի 3-ի առաջիկայ ընտրութիւններին: Տեղեկացնում է News.am-ը:

«Ես Էլէնին տասնեակ տարիներ է` ճանաչում եմ, եւ հաւատում եմ, որ նա տաղանդաւոր է, աշխատասէր եւ առաջադիմական: Այսպիսով` նա արժանի է ներկայացնելու Դեմոկրատական կուսակցութիւնը Կալիֆորնիայում: Էլէնը վայելում է իմ ամբողջ աջակցութիւնը»,- յայտարարել է սենատոր Պորտանթինոն, որը ղեկավարում է Կալիֆորնիայի Սենատի յատկացումների հզօր յանձնաժողովը:

«Ես հպարտ եմ եւ պատիւ ունեմ ստանալու իմ սենատոր Անթոնի Պորտանտինոյի աջակցութիւնը»,- ասաց Էլէն Ասատրեանը:

«Նա նւիրեալ պետական ծառայող է եւ անխոնջ աշխատում է իր ընտրողների համար: Յուսով եմ, որ նրա հետ սերտօրէն համագործակցելու ենք մեր հանրային կրթութեան համակարգում ներդրումներ կատարելու, հոգեկան առողջութեան ճգնաժամը յաղթահարելու, մարդու իրաւունքների եւ արդարութեան համար պայքարելու, կանանց, փոքրամասնութիւնների, աշխատող դասի եւ փոքր բիզնես իրաւունքները պաշտպանելու համար»,- նշել է սենատորը:

Երեք տասնամեակ է ձգւում Ասատրեանի հասարակական ակտիւ գործունէութիւնը` սկսելով միջնակարգ դպրոցում ուսումնառութեան տարիներից, երբ նա Կրթութեան հարցերի խորհրդի եւ քաղաքային իշխանութեան ուշադրութեանը ներկայացրեց իր դպրոցում եւ քաղաքում հայ համայնքի դէմ իրականացւող խտրականութեանն առնչւող հարցեր: 15 տարեկանում առաջին անգամ որպէս կամաւոր ներգրաււել է քաղաքական ընտրարարշաւում եւ 19 տարեկանում Գլենդէլի տեղական ընտրութիւններում դարձել է արշաւի ղեկավար: Սա ճանապարհ է հարթել քաղաքական յաջողւած բազմաթիւ այլ արշաւների եւ հասարակական շարժումների համար, որոնք Ասատրեանը ղեկավարել է 1999 թւականից ի վեր:

Ասատրեանը եղել է ԱՄՆ արեւելեան հատւածի առաջադէմ դեմոկրատների, Գլենդէլի ժողովրդավարական ակումբի, Սան Ֆերնանդոյի հովտի դեմոկրատների եւ Հարաւային Կալիֆորնիայի հայ դեմոկրատների հպարտ անդամ: Նա նաեւ 2015 թւականից ծառայում է որպէս Կալիֆորնիայի դեմոկրատական կուսակցութեան պատւիրակ:

DCCC-ն Դեմոկրատական կուսակցութեան պաշտօնական կառավարման մարմինն է Լոս Անջելէսի շրջանում: Այն նաեւ Միացեալ Նահանգների ամենամեծ տեղական Դեմոկրատական կուսակցութիւնն է, որը ներկայացնում է մօտ 2.7 միլիոն դեմոկրատ 88 քաղաքներում եւ Լոս Անջելէսի շրջանի չմիաւորւած հատւածներում` 42 առանձին նահանգներից աւելի մեծ բնակչութեամբ:

Ընտրութիւնները տեղի կունենան 2020 թ.-ի մարտի 3-ին: 43-րդ ընտրատեղամասում գրանցւած դեմոկրատները եւ նրանք, որոնք հրաժարւել են քաղաքական կուսակցութիւն նշել, սակայն պահանջել են դեմոկրատական քւէաթերթիկ, կը տեսնեն Էլէն Ասատրեանի անունն իրենց քւէաթերթիկի մէջ:

43-րդ ընտրատարածքը ընդգրկում է Բըրբանք, Գլենդէլ, Լա Քնիադա Ֆլինթրիջի, Լա Կրեսենտա-Մոնտրոզ քաղաքները, ինչպիս նաեւ Հոլիվուդ Հիլզ, Վեստ Հոլիվուդ, Լիթլ Արմենիա, Ֆրանկլին Հիլզ, Լոս Ֆելիզ, Սիլւէր Լէյք եւ Ալթւաթեր Վիլիջ թաղամասները` փոստային կոդերում 90027, 90029, 90039, մեծ մասը` 90068։

Քւէարկելու համար գրանցւելու, ընտրութիւնների մասին տեղեկացւելու եւ քաղաքական կուսակցութեան նախընտրութիւնը փոխելու համար այցելէք Lavote.net կայքը։

Ասատրեանի նախընտրական քարոզարշաւին նպաստելու համար այցելէք հղմամբ: Նորութիւնների համար հետեւէք Էլէնին սոցիալական կայքերում «Ֆէյսբուք»-ում, «Ինստրագրամ»-ում եւ «Թւիթեր»-ում @ElectElen:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։