Հա
15/01/2020 - 10:30

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւորը հանդիպել է նախագահ Ասադի եւ առաջին տիկնոջ հետ

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Նորա Արիսեանը հանդիպում է ունեցել նախագահ Բաշշար Ասադի եւ առաջին տիկին Ասմա Ասադի հետ:

«alikonline.ir» - Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Նորա Արիսեանը հանդիպում է ունեցել նախագահ Բաշշար Ասադի եւ առաջին տիկին Ասմա Ասադի հետ:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամաւորը գրել է «Ֆէյսբուք»-ի իր էջում, նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկւել է հայերի համար յատուկ դպրոցի հովանաւորման հարցը:

«Նախագահ Բաշշար Ասադի եւ առաջին տիկին Ասմա Ասադի հետ հանդիպման նպատակը հայերի համար յատուկ դպրոցի ֆինանսաւորման եւ պահպանման հարցի քննարկումն էր, որը մեծ պատասխանատւութիւն է մեզ համար՝ Սիրիայի կրթական գործընթացը զարգացնելու առումով»,- գրել է պատգամաւորը:

Արիսեանն «Արմէնպրես»-ին տեղեկացրեց. «Հինգշաբթի 9 յունուարին, Սուրիոյ նախագահ Պաշշար ալ Ասատը եւ առաջին տիկին Ասմա ալ Ասատը նախագահական պալատին մէջ ընդունեցին երեսփոխան դոկտ. Նորա Արիսեանը, Աւ. Ահարոնեան կեդրոնի եւ Ազգային Միացեալ վարժարանի ներկայացուցիչներ:

Հանդիպումը առիթ էր Դամասկոսի Ազգ. Միացեալ վարժարանի հանդէպ նախագահին եւ առաջին տիկնոջ ցուցաբերած օժանդակութեան եւ վերաշինութեան համար շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն յայտնելու, հանդիպման շեշտը դրուեցաւ հայերէն լեզուի եւ հայ ինքնութեան անհրաժեշտութեան վրայ:

Պատուիրակութիւնը վարժարանին նշանը պարունակող արծադէ յուշանուէր մը յանձնեց նախագահին:

Պատուիրակութեան մաս կազմեցին Արմէն Ուրֆալեան, Պօղոս Խաճարեան, Սարգիս Քիւրտեան, եւ Ատոմ Սանոսեան Ամոլը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։