Հա
15/01/2020 - 11:40

Էրդողանն ընդունել է Պոլսոյ հայոց նոր պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսոյ հայոց նորընտիր պատրիարք Սահակ Բ-ին (Սահակ Մաշալեան):

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսոյ հայոց նորընտիր պատրիարք Սահակ Բ-ին (Սահակ Մաշալեան): Պոլսոյ 85-րդ պատրիարքը ընտրւելուց յետոյ առաջին անգամ է հանդիպում երկրի նախագահի հետ: Հանդիպումն անցել է փակ՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների. ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Թուրքիայի նախագահականի պաշտօնական կայքը:

Նոյն օրը Մաշալեանը հանդիպել է նաեւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուի հետ:

Այդ մասին թուրք նախարարը գրում է թւիթերեան էջում. «Շնորհաւորում եմ Թուրքիայի հայոց 85-րդ պատրիարք ընտրւած Սահակ Մաշալեանին: Բարօրութիւն եմ մաղթում հայ համայնքին եւ մեր երկրին: Բոլորս միասին կը շարունակենք աշխատել մեր երկրի բազմամշակութային եւ հանդուրժողականութեան մթնոլորտում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։