Հա
18/01/2020 - 09:20

Կանադայում 104 տարեկանում կեանքից հեռացել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Եւգենիա Փափազեանը

Յունւարի 14-ին Կանադայի Տորոնտօ քաղաքում 104 տարեկանում կեանքից հեռացել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածներից Եւգենիա Փափազեանը:

«alikonline.ir» - Յունւարի 14-ին Կանադայի Տորոնտօ քաղաքում 104 տարեկանում կեանքից հեռացել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածներից Եւգենիա Փափազեանը: Ըստ Tert.am-ի՝ յայտնում է «Ասպարէզ»-ը:

Փափազեանը, որը շուտով կը դառնար 105 տարեկան, ծնւել է Թուրքիայում՝ 1915 թ.: Նա երբեք չի տեսել իր ծնողներին: Հայրը 1915 թ. բանակ գնալուց յետոյ այլեւս չի վերադարձել, իսկ մայրը մահացել է աղջկայ ծնւելուց յետոյ:

Կինը բազմանդամ ընտանիք է ունեցել, սակայն հարազատներից որեւէ մէկին չի հանդիպել, քանի որ մօր մահից յետոյ յայտնւել է մանկատանը: Դրանից յետոյ սկսւել է Փափազեանի դառը «ոդիսականը» Յունաստանի մանկատներով: Որոշ ժամանակ անց մի հայազգի զոյգ Փափազեանին որդեգրել է ու Կահիրէ տեղափոխել: Այնտեղ նա հանդիպել է իր ապագայ ամուսնուն եւ 15 տարեկանում ամուսնացել:

Փափազեանի կեանքի ուշագրաւ դրւագներից մէկն այն է, որ 1915 թ. հայերի զանգւածային տեղահանումների սկսւելուց յետոյ, նրա ընտանիքը փախել է լեռներ. այդ ժամանակ ընտանիքի հարսը յղի է եղել Եւգենիայով, որին ծննդաբերել է ձորում: Այդ ժամանակ շատերը կնոջը խորհուրդ են տւել նորածնին թողնել ճանապարհին՝ հասկացնելով, որ իրենց շատ ծանր ժամանակներ են սպասւում: Սակայն կինը չի համաձայնել՝ նշելով, որ դա Աստծոյ դէմ մեծ մեղք կը լինի:

Ծննդաբերութիւնից որոշ ժամանակ անց կինը հիւծւածութեան պատճառով մահացել է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։