Հա
23/01/2020 - 12:10

Մակրոնը կը մասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի ամենամեայ ընթրիքին

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը կը մասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի ամենամեայ ընթրիքին:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը կը մասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի ամենամեայ ընթրիքին: Այդ մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:

Այս տարի հայ համայնքի ամենամեայ ընթրիքը կայանալու է յունւարի 29-ին: Մուրադ Փափազեանը տեղեկացրեց, որ միջոցառման պատւաւոր հիւրն է թուրք յայտնի պատմաբան Թաներ Աքչամը:

Ընթրիքը նախատեսւած է Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում: Ընթրիքի ժամանակ ակնկալւում է Ֆրանսիայի նախագահի ելոյթը: 

Յայտնի է, որ ավանդական դարձած իւրաքանչիւր ընթրիքի մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարութեան անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական եւ տեղական իշխանութիւնների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպութիւնների ղեկավարներ եւ հոգևոր հայրեր:

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը 2019 թ. եւս մասնակցել էր հայ համայնքի ամենամեայ ընթրիքին: Նա հէնց այդ օրը յայտարարել էր Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր հռչակելու մասին: Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշաւի ընթացքում։

Ֆրանսիան Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել է 2001 թ. օրէնքի ուժով, իսկ 2016 թ. քրէականացրել է Հայոց Ցեղասպանութեան ժխտումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։