Հա
02/02/2020 - 08:00

Թուրքիայում լոյս է տեսել համշէնեան բարբառով «Գոռ» ամսագրի հերթական համարը

Թուրքիայում հրատարակւել է համշէնահայերէն լոյս տեսնող «Գոռ» ամսագրի հերթական համարը։ Akunq.net-ի տեղեկացմամբ՝ հանդէսի նոր համարը լոյս է տեսել «Համշէնցիների՝ յայլաներ բարձրանալու մշակոյթը» խորագրով։

«alikonline.ir» - Թուրքիայում հրատարակւել է համշէնահայերէն լոյս տեսնող «Գոռ» ամսագրի հերթական համարը։ Akunq.net-ի տեղեկացմամբ՝ հանդէսի նոր համարը լոյս է տեսել «Համշէնցիների՝ յայլաներ բարձրանալու մշակոյթը» խորագրով։ Գրում է Ermenihaber.am-ը:

Ամսագիրը տպագրւում է Թուրքիայում բնակւող մի խումբ համշէնցիների կողմից, որոնց շարքում են՝ երաժիշտ, «Վովա» խմբի անդամ Հիքմեթ Աքչիչեքը, Համշէնի վերաբերեալ իր ուսումնասիրութիւններով եւ հայերէնի՝ Համշէնի բարբառով հրատարակած գրքերով յայտնի Մահիր Օզքանը, բանաստեղծ Իբրահիմ Քարաջան։

Նշենք, որ Համշէնի բարբառով «գոռ» նշանակում է՝ հաւաքական աշխատանք։ Ամսագիրը 6-ամսեայ պարբերականութեամբ հրատարակւում է 2014 թ․ սեպտեմբերից։ Հանդէսի նպատակը Համշէնի մշակոյթի եւ լեզւի տարածումն ու հետագայ սերունդներին փոխանցումն է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։