Հա
04/02/2020 - 13:10

Բուլղարահայը նետւել է Ատլանտիկայի սառը ջուրը եւ փրկել ընկերոջը

Միջադէպը տեղի է ունեցել, երբ շոգենաւը, որի վրայ ծառայում է Էդւարդ Դաւիդեանը, ուսումնական նաւարկութիւն է կատարել Կանադայի ափերի մօտ։

«alikonline.ir» - Միջադէպը տեղի է ունեցել, երբ շոգենաւը, որի վրայ ծառայում է Էդւարդ Դաւիդեանը, ուսումնական նաւարկութիւն է կատարել Կանադայի ափերի մօտ։ Տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Բուլղարահայ նաւաստի Էդւարդ Դաւիդեանը փրկել է ընկերոջն Ատլանտեան ովկիանոսի սառը ջրից։ Նրա անձնազոհ արարքի մասին գրել է բուլղարական «Դնես» պարբերականը։

Դաւիդեանը շոգենաւի ինժեներն է, որը լողում է Կանադայի ատլանտեան ափի մօտ։ Գալիֆաքս քաղաքից ոչ հեռու շոգենաւն ուսումնական նաւարկութիւն է կատարել։ Մանեւրներից մէկը մշակելու ժամանակ, երբ նաւը պտոյտ է կատարել, նաւաստիներից մէկը կորցրել է հաւասարակշռութիւնը եւ ընկել ջուրը։

«Ես տեսայ, որ նա սկսում է խեղդւել։ Ժամանակ չկար, ուստի ես թռայ ջուրը», - պատմել է բուլղարահայը։

Նա ընկերոջը պահել է ջրի վրայ (որպէսզի ցրտից վերջոյթները չփայտանան), մինչեւ նրանց մօտեցել է նաւը եւ դուրս բերել ջրից։

Նաւի անձնակազմը Նոր Շոտլանդիա կանադական նահանգի իշխանութիւններից արիութեան համար շնորհակալագիր է ստացել, իսկ Գալիֆաքս նաւահանգստի տնօրէնը յայտարարել է, որ հպարտանում է նաւաստիներով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։