Հա
05/02/2020 - 10:30

Կարօ Փայլանը դիմել է Թուրքիայի մշակոյթի նախարարին` պարզաբանելու հայկական «Սանասարեան տան» շուրջ զարգացող իրադարձութիւնները

Նախկինում Թուրքիայի հայ համայնքին պատկանած եւ հանրապետական Թուրքիայի կողմից բռնագրաււած Sanasaryan Han` «Սանասարեան տուն» անշարժ գոյքի շուրջ ծաւալւող զարգացումները շարունակւում են: Տեղի ունեցող զարգացումների շուրջ Թուրքիայի քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան անդամ, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը դիմել է Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին` պահանջելով որոշակի պարզաբանումներ տալ:

«alikonline.ir» - Նախկինում Թուրքիայի հայ համայնքին պատկանած եւ հանրապետական Թուրքիայի կողմից բռնագրաււած Sanasaryan Han` «Սանասարեան տուն» անշարժ գոյքի շուրջ ծաւալւող զարգացումները շարունակւում են: Տեղի ունեցող զարգացումների շուրջ Թուրքիայի քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան անդամ, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը դիմել է Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին` պահանջելով որոշակի պարզաբանումներ տալ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Bianet.org կայքը:

Հայազգի պատգամաւորը հարցադիմումի մէջ իր մտահոգութիւններն է յայտնել շէնքի շուրջ ծաւալւող իրադարձութիւնների շուրջ եւ ընդգծել է, որ շէնքը հիւրանոց դարձնելու նպատակով վարձակալութեան է տրւել մասնաւոր կասկածելի ընկերութեան, այն դէպքում, երբ դրա սեփականութեան իրաւունքը վիճարկւում է Թուրքիայի սահմանադրական դատարանում:

Փայլանը նշել է, որ հասարակութեան շրջանում հիմնաւոր մտահոգութիւններ կան առ այն, որ շէնքը հիւրանոց դարձնելու համար կատարւելիք նորոգման աշխատանքները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ շէնքի համար:

Հայ պատգամաւորը հետաքրքրւել է նախարարից, թէ արդեօք իր ղեկավարած նախարարութիւնը հաշւի չի առնելու ընթացքի մէջ գտնւող դատական գործընթացը եւ հաստատելու է շէնքի վարձակալութիւնը:

Փայլանն Էրսոյին հարցրել է նաեւ վարձակալութեան մրցոյթը դռնփակ անցկացնելու պատճառների, մրցոյթում յաղթող ճանաչւած ընկերութեան առաջարկած պայմանների, ինչպէս նաեւ այն մասին, թէ ինչ իրաւական յարաբերութիւններ կարող են ունենալ Պոլսոյ Հայոց պատրիարքարանն ու մրցոյթը շահած ընկերութիւնը, եթէ դատարանը որոշի շէնքի սեփականութեան իրաւունքը փոխանցել պատրիարքարանին:

Ներկայում Թուրքիայի հիմնադրամների վարչութեան տրամադրութեան տակ գտնւող շէնքը յունւարի 28-ին մրցութային կարգով 35 տարով վարձակալութեան է տրւել մասնաւոր ընկերութեան, չնայած որ շէնքի սեփականութիւնը Պոլսոյ Հայոց պատրիարքարանի կողմից վիճարկւում է Թուրքիայի սահմանադրական դատարանում:

«Սանասարեան տուն» շինութիւնը կառուցւել է 1881 թւականին Ստամբուլում` էրզրումահայ բարերար եւ վաճառական Մկրտիչ Սանասարեանի կողմից: Շէնքի ստեղծման նպատակն է եղել Էրզրումում բացւած նոյնանուն դպրոցի համար եկամուտներ ապահովելը:

Ստեղծումից յետոյ շէնքի կառավարումը փոխանցւել է Սանասարեան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսոյ Հայոց պատրիարքարանին: 1930-ականների կէսերին հանրապետական Թուրքիայի կողմից շէնքի բռնազաւթումից յետոյ այն օգտագործւել է որպէս Ստամբուլի ոստիկանութեան շէնք, այնուհետեւ` տնտեսական հարցեր քննող դատարան:

2018 թւականին դատարանը որոշում էր կայացրել շէնքը վերադարձնել հայ համայնքին: Դատական գործի առաջին փուլում դատարանը մերժել էր համայնքի պահանջը, ինչից յետոյ Պոլսոյ Հայոց պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան եւ շահել դատը: Սակայն Հիմնադրամների գլխաւոր վարչութեան պահանջով դատական որոշումը կրկին բեկանւել էր, եւ շէնքի սեփականութեան իրաւունքը փոխանցւել էր վարչութեանը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։