Հա
06/02/2020 - 10:30

Իդլիբի մարտերում զոհւել է Սիրիայի բանակի հայ զինծառայող Ժան Քէթէնճեանը

Սիրիկան Իդլիբ նահանգում, երկրի բանակի եւ ահաբեկիչների միջեւ ընթացող մարտերում զոհւել է հայ զինծառայող Ժան Քէթէնճեանը:

«alikonline.ir» - Սիրիկան Իդլիբ նահանգում, երկրի բանակի եւ ահաբեկիչների միջեւ ընթացող մարտերում զոհւել է հայ զինծառայող Ժան Քէթէնճեանը. տեղեկացնում է Հալէպի «Գանձասար» պարբերականի ֆէյսբուքեան էջը:

Հայազգի զինծառայողը զոհւել է ռազմավարական մեծ նշանակութիւն ունեցող Սարաղէպ բնակավայրի համար ընթացող մարտերում:

Ժան Քէթէնճեանը ծնւել էր 1988 թւականին Հալէպում։

Նրա յուղարկաւորութիւնը տեղի է ունենալու այսօր՝ Հալէպի հայ կաթողիկէ Սուրբ Խաչ եկեղեցուց։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։