Հա
26/02/2020 - 11:30

Քայլարշաւ, բողոքի ցոյց. Լոս Անջելէսի հայ համայնքը կոգեկոչի Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը

Լոս Անջելէսի հայ համայնքը միասնաբար Ապրիլի 24-ին ոգեկոչելու է Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը՝ իրականացնելով մի շարք յիշատակի միջոցառումներ:

«alikonline.ir» - Լոս Անջելէսի հայ համայնքը միասնաբար Ապրիլի 24-ին ոգեկոչելու է Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը՝ իրականացնելով մի շարք յիշատակի միջոցառումներ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ «Ասպարէզ»-ը տեղեկացնում է, որ միջոցառումներին մասնակից կազմակերպութիւնները մէկտեղելով ջանքերը կազմակերպելու են սրբադասւած նահատակների յիշատակման արարողութիւն՝ պահանջելով արդարութիւն եւ հատուցում:

Մասնակցում են՝ Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման միացեալ մարմինը (UACLA), Միացեալ հայ երիտասարդները (UYA) եւ Հայոց Ցեղասպանութեան յանձնաժողովը (AGC), որի մէջ մտնում են Հայ Առաքելական, Հայ կաթողիկէ եւ Հայ աւետարանական եկեղեցիները, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Սոցիալ դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը, Ռամկավար ազատական կուսակցութիւնը, Հայ բարեգործական ընդհանուր միութիւնը, Հայ երիտասարդաց դաշնակցութիւնը, Ամերիկայի արեւմտեան շրջանի Հայ Դատի յանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը, Հայ Ամերիկեան խորհուրդը, Հայ իրաւաբանների միութիւնը, Պոլսահայ միութիւնը, Հայ օգնութեան միութիւնը, Հ.Մ.Ը.Մ.-ն եւ այլ կազմակերպութիւններ:

Միջոցառումների ծրագրով նախատեսւում է ուխտագնացութիւն դէպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշահամալիր, որտեղ կազմակերպութիւնների ներկայացուցիչները ծաղիկներ կը խոնարհեն յուշարձանի մօտ:

Այնուհետև նախատեսւած է արդարութեան քայլարշաւ, որը կը սկսւի Հոլիվուդի Փոքր Հայաստան թաղամասից եւ կը շարունակւի դէպի Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրի հրապարակը: Կէսօրին նախատեսւած է օրւայ եզրափակիչ միջոցառումը, այն է՝ միացեալ բողոքի ցոյց Թուրքիայի հիւպատոսութեան առջեւ: Համայնքը կրկին իր ձայնը կը բարձրացնի եւ կը պահանջի արդարութիւն ու փոխհատուցում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։