Հա
16/03/2020 - 10:10

ԱՄՆ-ից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը

Լոս Անջելէսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը:

Լոս Անջելէսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը: Այս մասին յայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Անկախ առաջին անհրաժեշտութեան պարագաների ձեռք բերման դժւարութիւններին ԱՄՆ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կենտրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ, Ամերիկայի Հայ Օգնութեան միութեան օժանդակութեամբ իրերն արագ տեղափոխւել են Հայաստան:

Տեղափոխմանն օժանդակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: «Չեւիչես» վիրաբուժական կենտրոնի տնօրէն Րաֆֆի Սարգսեանի խօսքով, ՀՀ ուղարկւած պարագաների թւում են դիմակներ, սանիտարահիգիենիկ պարագաներ, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր եւ այլ:

Պարագաներն արդէն Հայաստանում են եւ կը յանձնւեն Առողջապահութեան նախարարութեանը՝ հետագայ բաշխումը կազմակերպելու համար։

Մօտ մէկ տոննա քաշով ապրանքներ են ուղարկւել Հայաստան, որի արժէքը կազմում է շուրջ 50 հազար դոլար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։