Հա
17/03/2020 - 10:10

Ստամբուլում ախտահանել են հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Պայմանաւորւած կորոնավիրուսի համավարակի վտանգով՝ որպէս կանխարգելիչ միջոցառում, ախտահանման աշխատանքներ են իրականացւել Ստամբուլի Եշիլքեոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցում:

«alikonline.ir» - Պայմանաւորւած կորոնավիրուսի համավարակի վտանգով՝ որպէս կանխարգելիչ միջոցառում, ախտահանման աշխատանքներ են իրականացւել Ստամբուլի Եշիլքեոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցում. յայտնում է Yerkir.am-ը՝ sondakika.com-ին յղումով:

Նշւում է՝ ախտահանման աշխատանքներն իրականացւել են Ստամբուլի քաղաքապետարանի կողմից։

Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Էրոլ Չընարը մասնաւորապէս շեշտել է՝  մեծաթիւ մեծահասակներ են այցելում եկեղեցի, որոնց համար իրենք շատ են անհանգստանում։

Նա միեւնոյն ժամանակ մանրամասնել է նաեւ, որ 4 ամիս անընդմէջ իրենք սեփական միջոցներով են ախտահանել եկեղեցին։

Յիշեցնենք՝ այս պահի դրութեամբ Թուրքիայում կորոնավիրուսով է վարակւել 47 մարդ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։