Հա
14/04/2020 - 14:20

Մահացել է Դաքքայի հայկական եկեղեցու վերջին պահապան հայը՝ Մարթինը

Բանգլադեշի Դաքքա քաղաքի հին հատւածի Արմանիթոլա շրջանում գտնւող հայոց հնագոյն եկեղեցիներից մէկում՝ Սուրբ Յարութիւն Հայ Առաքելական Եկեղեցին վերջին տասնամեակներում պահող միակ հայը՝ Միքայէլ Յովսէփ Մարտիրոսեանը մահացել է:

«alikonline.ir» - Բանգլադեշի Դաքքա քաղաքի հին հատւածի Արմանիթոլա շրջանում գտնւող հայոց հնագոյն եկեղեցիներից մէկում՝ Սուրբ Յարութիւն Հայ Առաքելական Եկեղեցին վերջին տասնամեակներում պահող միակ հայը՝ Միքայէլ Յովսէփ Մարտիրոսեանը մահացել է: Ըստ News.am-ի՝ հաղորդում է «Արեւելք»-ը: 

Մահւան լուրը հաղորդել է նրա ընտանիքը՝ նշելով, որ Դաքքայում արդէն հայ չկար,  եկեղեցին  վաղուց վանահայր չունէր եւ Մայքլ Ջոզէֆ Մարթինն էր Դաքքայի մէջ ապրող միակ հայը, որ պահում էր եկեղեցին:

Նա ծնւել է 1930-ին՝ Բիրմայում եւ Դաքքա էր գնացել 1942-ին։ 1980-ականներից նա խնամում էր եկեղեցին եւ նրա հարեւանութեամբ գտնւող  գերեզմանատունը, ուր թաղւած են մօտ 400 հայեր։

Հայկական եկեղեցուն մատուցած իր ծառայութեան համար Ջոզէֆ Մարթինը Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից շքանշան էր ստացել: Նա մահացել է Կանադայում, որտեղ փոխադրւել էր տարիքի եւ հիւանդութեան բերումով՝ զաւակների մօտ լինելու համար:

Միքայէլ Յովսէփ Մարտիրոսեանը ծագումով նորջուղայեցի էր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։