Հա
15/04/2020 - 10:20

«Համավարակը կարող է նոր աշխարհակարգի յանգեցնել»․ Շահան Գանտահարեան

Բէյրութի «Ազդակ»  օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանդահարեանը կարծում է, որ համավարակի յաղթահարումից յետոյ փոփոխութեան է ենթարկւելու ոչ միայն աշխարհակարգը, այլեւ բոլորիս առօրեան ու աշխատանքի պայմանները։ Առցանց ու հեռավար աշխատանքի անցնելու միտումները զգացւում են ոչ միայն տեղեկատւութեան, այլեւ տնտեսութեան մի շարք ոլորտներում։

«alikonline.ir» - Բէյրութի «Ազդակ»  օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանդահարեանը կարծում է, որ համավարակի յաղթահարումից յետոյ փոփոխութեան է ենթարկւելու ոչ միայն աշխարհակարգը, այլեւ բոլորիս առօրեան ու աշխատանքի պայմանները։ Առցանց ու հեռավար աշխատանքի անցնելու միտումները զգացւում են ոչ միայն տեղեկատւութեան, այլեւ տնտեսութեան մի շարք ոլորտներում։ «Արմէնպրես»-ի հետ տեսահարցազրոյցում «Ազդակի» խմբագրապետի հետ քննարել ենք լիբանանահայ համայնքի վիճակն, ինչպէս նաեւ հայկական պահանջատիրութեան ու Հայոոց Ցեղասպանութեան 105-ին նախատեսւող միջոցառումներին վերաբերող հարցերը։

 

Համավարակի ազդեցութեան մասին

- Աշխարհակարգն ու մարդկանց ամենօրեայ կենսագործունեութիւնը լրջագոյն փոփոխութիւնների են ենթարկւելու։

- Անգամ ամենամեծ եւ ուժեղ պետութիւնները պատրաստ չէին նոր մարտահրաւէրներին։ Մենք ականատեսն ենք համաշխարհայնացման միտումների փոփոխութեան։

 

Համավարակը, Լիբանանն ու հայկական համայնքը

- Այս օրերին լրանում է Լիբանանի քաղաքացիական պատերազմի 45-ամեակը։ Այդ պատերազմից սերտած դասերից մէկը համախմբւածութիւնն է։

- Հայկական համայնքն ինքնակազմակերպւելու մեծ ներուժ ունի, իսկ այսօրւայ ճգնաժամը մի կողմ թողեց ինչպէս ներլիբանանեան, այնպէս էլ ներհամայնքային տարաձայնութիւնները։

- Հայկական համայնքը հանդէս է գալիս միասնական հակաճգնաժամային շտաբով։ Հայաշատ շրջաններում իրականացւում են ապահովութեան բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Ընդհանուր առմամբ՝ վիճակը վերահսկելի է։

 

Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի մասին

- Համավարակով պայմանաւորւած՝ Ապրիլի 24-ի յիշատակի հիմնական միջոցառումներն ու գործողութիւնները կանցնեն նաեւ առցանց, եւ կը նեռառեն ոչ միայն համայնքային կառոյցները։ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ու պահանջատիրութեանն ուղղւած ջանքերին համաշխարհային հնչեղութիւն ապահովելու համար արւելու է հնարաւորը, թէ տեղական, թէ համահայկական առումներով։

 

Արամ Անանեան - Շահան Գանտահարեան

Երեւան - Բէյրութ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։