Հա
15/04/2020 - 12:20

«Կորոնավիրուսը դժւար, բայց յաղթահարելի փորձությոիւն է»․ Սեւակ Յակոբեան

«Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը համարում է, որ կորոնավիրուսի համաճարակը ծանր փորձութիւն է ոչ միայն Լիբանանի հայ համայնքի, այլեւ  ողջ երկրի համար։

«alikonline.ir» - «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը համարում է, որ կորոնավիրուսի համաճարակը ծանր փորձութիւն է ոչ միայն Լիբանանի հայ համայնքի, այլեւ  ողջ երկրի համար։

«Արմէնպրես»-ի հետ տեսահարցազրոյցում Յակոբեանն անդրադարձաւ համավարակին, դրա յաղթահարման ժամկէտներին, մամուլի խնդիրներին եւ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին նախատեսւող միջոցառումներին։

 

Համավարակի մասին

- Լիբանանը կորոնաճգնաժամը դիմաւորեց տնտեսական ու հասարակական տագնապին զուգահեռ։

- Հայկական համայնքը, ինչպէս եւ Լիբանանի միւս քաղաքացիներն իրենց վրայ զգում են համավարակի դժւարութիւնները։

- Համաճարակի յաղթահարման վերջնաժամկէտը տեսանելի չէ։ Լիբանանում կիրառւում են մեկուսացման սահմանափակումներ, որոնց նպատակն աւելի շուտ առողջապահական համակարգի վրայ ճնշումը թուլացնելն է։

 

Հայկական մամուլի վիճակի մասին

- Լիբանանի հայկական թերթերը, որպէս այդպիսին, չունեն առանձին տնտեսական հիմք եւ հիմնականում կուսակցական կամ համայնքապատկան լրատւամիջոցներ են։ Հետեւաբար եւ նրանց վրայ է մնում ԶԼՄ-ներին ապահովելու պարտականութիւնը։

- Կայ սերունդ, որի համար թերթերը կարեւոր են․ «Սերունդ, որը տպագիրով շունչ կը ստանայ»։ Լրագրողների հիմնական մասը աշխատում է հեռավար։

 

Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի մասին

- Համայնքային կազմակերպութիւնները մտածում են այնպիսի մեթոդներ, որոնց միջոցով կարելի է առցանց իրականացնել աշխատանքները, որոնք պէտք է արւեն ոչ թէ ուղղակի արւած լինելու համար, այլ ունենան արդիւնք։

- Աշխատանքների նպատակը մեծ քարոզչական ու մեդիա ընդգրկում ստանալն է։ Լրատւամիջոցներն, օրինակ, հայ եւ օտար քաղաքական գործիչներից առցանց ստանալու են կեցւածք ու դիրքորոշում Հայոց Ցեղասպանութեան եւ պահանջատիրութեան վերաբերեալ։

 

Արամ Անանեան - Սեւակ Յակոբեան

Երեւան-Բէյրութ  

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։