Print this page
27/04/2020 - 08:15

«Աշխարհում մէկ խորհրդարան կայ, որի ճանաչելու դէպքում մեր ցաւը կը վերջանայ»․ Կարօ Փայլան

Դժբախտաբար, 105 տարի անց էլ Թուրքիան չի առերեսւել Հայոց Ցեղասպանութեան իրողութեան հետ։ Այս մասին Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող ընկերակցութեան Ֆէյսբուքեան էջից հայութեանը յղած ուղերձում ասել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամաւոր Կարօ Փայլանը։ 

«alikonline.ir» - Դժբախտաբար, 105 տարի անց էլ Թուրքիան չի առերեսւել Հայոց Ցեղասպանութեան իրողութեան հետ։ Այս մասին Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող ընկերակցութեան ֆէյսբուքեան էջից հայութեանը յղած ուղերձում ասել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամաւոր Կարօ Փայլանը։ Գրում է News.am-ը:

«Թուրքիայի խորհրդարանից բարեւում եմ ամբողջ աշխարհի հայերին։ Ամբողջ աշխարհի հայերը պայքարում են Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար, ես էլ Թուրքիայի խորհրդարանում եմ պայքարում այդ ուղղութեամբ եւ ջանք չեմ խնայում արդարութեան համար։ Հաւատում եմ, որ աշխարհում մէկ խորհրդարան կայ, որի ճանաչելու դէպքում մեր ցաւը կը վերջանայ։ Դա Թուրքիայի խորհրդարանն է։ Յարգանքի տուրք եմ մատուցում Հայոց Ցեղասպանութեան բոլոր զոհերի եւ Սեւակ Բալըքչըի յիշատակին», ասել է Թուրքիայի ԹԱՄԺ-ի հայազգի պատգամաւորը։ 

Յիշեցնենք, որ Սեւակ Բալըքչըն Թուրքիայի Զինւած ուժերում ծառայելու ընթացքում սպանւել է 2011 թւականի ապրիլի 24-ին։ Պոլսահայ համայնքային գործիչներից շատերը համարում են, որ նա սպանւել է հայ լինելու պատճառով եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման արշաւին ի պատասխան։

Յարակից լուրեր