Հա
30/04/2020 - 10:30

Արամ Ա․ «Սիսի կաթողիկոսարանի վերադարձման համար հայց ենք ներկայացրել թուրքական դատարան»

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն յայտնել է, որ Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու համար Անթիլիասը հայց է ներկայացրել Թուրքիայի առաջին ատեանի դատարան։

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն յայտնել է, որ Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու համար Անթիլիասը հայց է ներկայացրել Թուրքիայի առաջին ատեանի դատարան։

Այս մասին Արամ Ա-ն յայտնել է «Շանթ» հեռուստաընկերութեան եթերում Սագօ Արեանի հարցերին պատասխանելիս։ Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձման իրաւական գործընթացի վերաբերեալ հարցին Արամ Ա ներկայացրել է դրա նախապատմութիւնը՝ նշելով, որ Անթիլիասի բացած դատը իրաւական դաշտում հայոց պահանջատիրութեան առաջին քայլն էր։ Գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ նրա՝ քաղաքական, դիւանագիտական, քարոզչական ասպարէզներում հայկական կողմը հսկայական աշխտանքներ էր կատարել, իսկ միջազգային իրաւական դաշտում որեւէ քայլ չէր արւել։ Վեհափառն ընդգծել է, որ դատական հայցին նախորդել էին շուրջ 3 տարւայ հսկայական աշխատանանքերը, որոնց մէջ ընդգրկւած էին դիւանագէտներ, ցեղասպանագէտներ, իրաւագէտներ։

Այդ աշխատանքների արդիւնքում պատրաստւած 100 էջից աւել բաղկացած թղթածրարը ներկայցւել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան։

«Սակայն ինչպէս սպասելի էր մեզ համար, ՍԴ-ն առանց հարցը ըստ էութեան քննելու աւելի քան 20 էջից բաղկացած նամակ ուղղեց մեզ՝ նշելով, որ ՍԴ-ն նման հայց չի կարող ընդունել եւ քննել»,- ասել է Արամ Ա-ն՝ նշելով, որ ըստ փաստաբանների եւ իրաւագէտների՝ Թուրքիայի ՍԴ-ի այս մօտեցումը ընդհանրապէս չի համապտասխանում ոչ միջազգային, ոչ էլ ԹՀ ՍԴ-ի օրէնքներին եւ նորմերին։

Հետագայում հարցը բողոքարկւել է ՄԻԵԴ, բայց քանի որ Թուրքիայի ՍԴ-ն հայցը ըստ էութեան չէր քննել եւ վճիռ չէր կայացրել, ՄԻԵԴ-ը մերժել է հայցը։

«Այժմ մենք մեր թղթածրարը, որոշ չափով վերատեսութեան ենթարկելուց յետոյ ներկայացրել ենք նախադատ ատեան։ Ապրիլի 21-ին նիստ էր նշանակւած, բայց ներկայ պայմանների լոյսի տակ, ինչպէս բոլոր երկրներում, այնպէս էլ Թուրքիայում դատարանները փակ են»,- ասել է կաթողիկոսը՝ յայտնելով, որ դատը պէտք է քննւի սեպտեմբերին։ Արամ Առաջինն ընդգծել է, որ այս դատը միայն Մեծի Տանն Կիլիկիոյ աթոռի կամ եկեղեցու դատը չէ, այլ հայ ազգի, Հայաստանի եւ Արցախը դատն է։

Պատասխանելով Թուրքիայի ժխտողական քաղաքականութեանը վերաբերող հարցին՝ կաթողիկոսը նշել է, որ Թուրքիան միշտ հետեւել է հայկական կողմի աշխատանքներին եւ տարիների ընթացքում հակահայ եւ ժխտողական քաղաքականութիւնն աւելի կազմակերպւած եւ արդիւնաւէտ է դարձել՝ գործի դնելով ամբողջ պետական ապարատը։ Թուրքիայի այս գործունէութեանը հակադարձելու հայկական բանաձեւը, ըստ Վեհափառի, պէտք է լինի  2 ուղղութեամբ։ Նրա խօսքերով՝ Հայաստանը որպէս պետութիւն իր ճանապարհով, իսկ Սփիւռքն իր ուղիներով պէտք է հետապնդեն Հայ Դատը՝ մի կողմից հակազդելով թուրքական քարոզչութեանը, միւս կողմից, իրաւական ու քաղաքական հիմքերով Հայ Դատը միշտ արդիական դարձնելով, ներակայացնեն միջազգային հանրութեանը։

«Թուրքիան կարող է միայն հակազդել, մենք չպէտք է միայն հակազդենք, այլ ինչպէս ասեցի, մենք մեր դատը պէտք է այժմեական դարձնենք, զետեղենք աշխարհի աշխարհաքաղաքական պայմանների մէջ, իրաւական պայմանների մէջ՝ միշտ կամրջելով միջազգային օրէնքի տւեալներին։ Հայաստանի ու Սփիւռքի կառոյցների համագործակցութիւնը շատ կարեւոր է։ Վերջին հաշւով մեր տեսլականը նոյն է, դատը նոյնն է, բայց մեր դատի հետապնդման ուղիները, շեշտաւորումները պէտք է տարբեր լինեն։ Սակայն այդ տարբերութիւնները պէտք է համադրւած, ներդաշնակ լինեն, իրար լրացնեն եւ ամբողջացնեն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։