Հա
10/05/2020 - 12:55

«Կորոնավիրուսը սրանք են բերել». Ստամբուլում փորձել են այրել հայկական Սուրբ Աստւածածին եկեղեցու դուռը

Ստամբուլի Բաքըրքեոյ թաղամասում մայիսի 8-ին անյայտ անձը փորձել է այրել հայկական Սուրբ Աստւածածին եկեղեցու դուռը:

«alikonline.ir» - Ստամբուլի Բաքըրքեոյ թաղամասում մայիսի 8-ին անյայտ անձը փորձել է այրել հայկական Սուրբ Աստւածածին եկեղեցու դուռը: Այս մասին ըստ Tert.am-ի տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:

Տեղեկացւում է, որ դուռը այրելու փորձը չի յաջողւել, դէպքի առիթով հաղորդագրութիւն է տարածել Պոլսոյ հայոց պատրիարքարանը:

«Անհյայտ անձը եկեղեցու դուռը այրել փորձելուց յետոյ փախել է: Հիմնադրամի տնօրէնների խորհուրդը անմիջապէս ոստիկանութիւն է դիմել: Ստամբուլի ոստիկանութեան փոխտնօրէնը կապւել է պատրիարքարանի հետ, իր ափսոսանքն է յայտնել տեղի ունեցածի կապակցութեամբ եւ խոստացել է, որ յանցագործն անպայման, կը ձերբակալւի: Եկեղեցու աշխատակիցներին եւ դռանը ոչ մի վնաս չի հասցւել»,-ասւած է պատրիարքարանի հաղորդագրութեան մէջ:

Աւելի ուշ դէպքի առիթով հաղորդագրութիւն է տարածել Ստամբուլի նահանգապետարանը, տեղեկացնելով որ յանցագործը ձերբակալւել է:

«Կորոնավիրուսը սրանք են բերել»,- ասել է եկեղեցու դուռը այրել փորձած Մ.Կ.-ն` բացատրելով իր արարքի պատճառը:

Վերջին տարիներին սա հայկական եկեղեցիների վրայ կատարւած առաջին յարձակումը չէ Թուրքիայում, մի քանի անգամ հայկական եկեղեցիների վրայ յարձակումներ եւ յարձակման փորձեր են եղել, որոնց ընթացքում եկեղեցիների դռների վրայ ատելութիւն քարոզող խօսքեր են գրւել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։