Հա
12/05/2020 - 13:00

Ստամբուլի հայկական եկեղեցու դէմ կատարւած ոտնձգութեան հարցը տեղափոխւել է Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայում ընդդիմադիր քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութիւնից (HDP-ԺԴԿ) ընտրւած հայ պատգամաւոր Կարօ Փայլանը հայկական եկեղեցու վրայ կատարւած յարձակման հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։ Նա գրաւոր հարցում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղւած ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուին։

«alikonline.ir» - Թուրքիայում ընդդիմադիր քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութիւնից (HDP-ԺԴԿ) ընտրւած հայ պատգամաւոր Կարօ Փայլանը հայկական եկեղեցու վրայ կատարւած յարձակման հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։ Նա գրաւոր հարցում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղւած ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Յիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացներից մէկը մայիսի 8-ին փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքեոյ շրջանի Զէյթինլիք թաղամասում գտնւող հայկական Ծնունդ Սբ. Աստւածածնի եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չէր յաջողւել։

Փայլանն ուշադրութիւն է հրաւիրել այն փաստի վրայ, որ դէպքի առթիւ բերման ենթարկւած անձնաւորութիւնը իր խոստովանական ցուցմունքում որպէս իր արարքի պատճառ նշել է հետեւեալը. «Որովետեւ կորոնավիրուսը սրանք (հայեր-Խմբ․) են բերել»։

Հայ պատգամաւորն ընդգծել է նաեւ, որ ատելութեան մթնոլորտի պայմաններում Բաքըրքեոյում եւ տարբեր շրջաններում պարբերաբար եկեղեցիների նկատմամբ ոտնձգութիւններ են կատարւում։ Եղել են դէպքեր, երբ ռասիստական, ազգայնամոլական բնոյթի գրութիւններ են տեղ գտել հայկական եկեղեցիների պատերին։

Այս ամէնը նկատի առնելով Կարօ Փայլանը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուին ուղղել է հետեւեալ հարցերը.

Չէք կարծո՞ւմ, որ փոքրամասնութիւնների կրօնական հաստատութիւնների հանդէպ ատելութեան հողի վրայ իրականացւող յարձակումների վրայ ազդեցութիւն են ունենում Թուրքիայի նախագահի կողմից գործածւող խօսքերը, ինչպէս օրինակ՝ «թրի աւելցուկ» արտայայտութիւնն է։

Ի՞նչպիսի միջոցներ եք ձեռնարկում յաճախակի յարձակման ենթարկւող փոքրամասնութիւններին պատկանող կրօնական հաստատութիւնները պաշտպանելու համար։

Ըստ իս՝ ատելութեան հողի վրայ իրականացւող այս յարձակումներն ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա, ուղղորդւում են պետութեան ներսում գտնւող տեսանելի կամ անտեսանելի կենտրոնների կողմից։ Հակառակը կարո՞ղ էք պնդել։

Յիշեցնենք, որ Ստամբուլի ոստիկանութիւնը եկեղեցու տարածքի անվտանգութեան տեսախցիկների շնորհիւ յանցագործին յայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպէս իր արարքի պատճառ նշել է հետեւեալը. «Որովետեւ կորոնավիրուսը սրանք (հայեր-Խմբ․) են բերել»։

Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ յանցագործը ձերբակալւել է, եւ նախաքննութիւնը շարունակւում է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։