Հա
26/05/2020 - 10:40

Հեռախօսային հարցազրոյց թուրքիայի վտարանդի Պոնտոսի յոյն ղեկավար, պատմաբան, «Դեւրիմջի քարադենիզ» եւ «Մաւրի թալասսա» յեղափոխական կայքերի խմբագիր Թամեր Չիլինկիրի հետ

Այս օրերին, կորոնավիրուսի սարսափով ապրող Թուրքիան եւ աշխարհը հակառակ որ Հրանդ Դինքի սպանութիւնը համարւում էր պետական դաւաճանութիւն՝ ինքնահռչակ Սուլթան Էրդողանը ծրագրում է ազատ արձակել ոճրագործ Սամասթին…։ Այսօր, իր հիմնադրած «Ակօս» թերթը, ինչպէս Հրանդ Դինքի օրերին, դարձել է Թուրքիայի յեղափոխական մտաւորականութեան ամրոց։ Հայ մեծ լրագրողի եւ խմբագրի յուղարկաւորութիւնը վերածւել էր հսկայական ցոյցի, որին մասնակցում էին Թուրքիայի բազմազգ ընտրանին։

Մեծ նահատակ Հրանդ Դինքի ոճրագործ, թրքացւած Պոնտոսի յոյն Օկիւն Սամասթի մօտալուտ ազատ արձակման առիթով

 

ՀԱՄՕ ՄՈՍԿՈՖԵԱՆ

Բէյրութ - Բեռն

Հեռախօսով

 

2017 թ.-ին, Բեռլինի «Սոֆիտել» հիւրանոցում տեղի ունեցած փոքր Ասիայի ժողովուրդների ցեղասպանութեանց, կոտորածների, տարագրութեանց նւիրւած համագումարում (կազմակերպւած «Արեւմտահայերի Ազգային Կոնգրես»-ի կողմից) Եւրոպայում այժմ բնակւող, Պոնտոսի իսլամացւած յոյների առաջդիմական ղեկավար Թամեր Չիլինկիր հետեւեալ զգայացունց յայտարարութիւնը արեց. «Մեր սիրելի Հրանդ Դինքին սպաննող Օկիւն Սամասթը, Տրապիզոնի Արակլի աւանից թրքացւած-իսլամացւած Պոնտոսի յոյն է…։ Թուրքական ցեղասպան պետութիւնը նրան դարձրել է ծայրայեղ ազգայնամոլ, յատուկ ծառայութիւնների գործակալ։ Ե՛ս, որպէս Սեւ ծովեան նախկին իսլամացւած, այժմ ժողովրդավար-առաջադիմական Պոնտոսի յոյն՝ ներողութիւն եմ խնդրում հայ ժողովուրդից…»։

Այս օրերին, կորոնավիրուսի սարսափով ապրող Թուրքիան եւ աշխարհը հակառակ որ Հրանդ Դինքի սպանութիւնը համարւում էր պետական դաւաճանութիւն՝ ինքնահռչակ Սուլթան Էրդողանը ծրագրում է ազատ արձակել ոճրագործ Սամասթին…։ Այսօր, իր հիմնադրած «Ակօս» թերթը, ինչպէս Հրանդ Դինքի օրերին, դարձել է Թուրքիայի յեղափոխական մտաւորականութեան ամրոց։ Հայ մեծ լրագրողի եւ խմբագրի յուղարկաւորութիւնը վերածւել էր հսկայական ցոյցի, որին մասնակցում էին Թուրքիայի բազմազգ ընտրանին։ Սակայն, տարածաշրջանային պատերազմների մէջ թաղւած, ներքին ամենայետադէմ եւ ցեղապաշտ ուժերի վրայ յենւող Էրդողանը, այսօր այս ոճրագործին ազատ արձակելու յարմար պահն է տեսնում, գոհացնելու համար ռազմատենչ տարրերին ու Ռամիլ Սաֆարովին 7-րդ երկինք բարձրացուցած նոյնքան հրէշաւոր Բաքւի մարդասպաններին։

Մանրամասներին ծանօթանալու համար, հեռախօսով կապւում ենք այժմ վտարանդի, բայց միշտ խիստ «գործի վրայ» Թամեր Չիլինկիրի հետ՝ Շւէյցարիայի Բեռն քաղաքում։

- «Մեր սերտ գործընկեր Հրանդ Դինքի ոճրագործ Օկիւն Սամասթը Տրապիզոնի Արակլի աւանից է, ուր նաեւ ապրում են հայեր։ Կարող է նաեւ որ ստրկացւած հայ, յոյն, ասորի ժողովուրդներին բռնի թրքացնող եւ կրօնափոխ դարձնող թուրք պետութիւնը, Սամասթի նման մանկամիտների մէջ ներարկել է ազգայնամոլական-կրօնական ատելութեան թոյն՝ սպաննելու իր իսկ ազգակիցներին։ Օսմանեան պետութիւնից այդ «ժառանգւեց» աթաթուրքեան բռնապետութեանը, որ 19 մայիս 1919-ին իր կենտրոնական զօրքերի հրամանատար Նուրէտտին փաշայի եւ հրոսակապետ «չեթեյապետ» Թոփալ Օսմանի կողմից կոտորեցին 353,000 Պոնտոսի յոյներ, իրագործելով երկրորդ ցեղասպանութիւնը հայերից յետոյ...։ Աւելին, ինչպէս համշենցիներին, նրանք իսլամացրեցին, իբր թէ «թրքացրեցին» եւ նրանցից շատերին - որպէս 20-րդ դարի «ենիչերիներ»-ի - օգտագործեցին որպէս լրտեսներ, թիկնապահներ, ոճրագործներ, իրենց իսկ ժողովուրդների դէմ։ Հետաքրքրական է որ այս բռնի «թրքացւած» յոյներն ու հայերը, ջանք ու ճիգ չեն գործադրում (մեծ մասամբ) իրենց հաւատարմութիւնը ցոյց տալու համար թրքական պետութեանը։ Նրանցից էր թունդ ազգայնամոլ, Թուրքիայի վարչապետ, ծագումով համշենցի Մեսուդ Եըլմազը…։ Իսկ Պոնտոսի յոյն երիտասարդ շատ զինւորների, ուղարկելով Սիրիա, փաստօրէն սպաննել տւեցին այս հրէշային պետութեան այժմու ղեկավարութիւնը։

Այնպէս որ Օկիւն Սամասթը ո՛չ առաջինն էր եւ ո՛չ էլ վերջինն է լինելու։ Նրան բանտից կը հանեն, ազգայնամոլ թուրքերի կողմից կը հերոսացւեն եւ մի գեղեցիկ օր էլ կը դարձնեն «նահատակ»։ Թրքական պետութիւնը ազգափոխ եւ կրօնափոխ հայերին, Պոնտոսի յոյներին, ասորիներին, ամէն առիթով սպառնալից յիշեցնում է իրենց ծագման մասին։ Բոլորի արխիւները գտնւում են Թուրքիայի հետախուզական վարչութիւնների մօտ եւ միշտ «շպրտում» են որ գիտեն թէ իւրաքանչիւր «թրքացած» կամ կրօնափոխ ի՞նչ ազգութեան էր պատկանում, միշտ նրանց պահելով ջարդերի, ահաբեկումների սպառնալիքի տակ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։