Հա
22/06/2020 - 08:05

Կեանքից հեռացել է լիբանանահայ վաստակաշատ մանկավարժ Մարօ Գանտահարեանը

Ցաւով տեղեկացանք, որ Բէյրութում կեանքից հեռացել է սփիւռքահայ վաստակաւոր մանկավարժ Մարօ Գանտահարեանը:

«alikonline.ir» - Ցաւով տեղեկացանք, որ Բէյրութում կեանքից հեռացել է սփիւռքահայ վաստակաւոր մանկավարժ Մարօ Գանտահարեանը:

Նա երկար տարիներ անգլերէն է դասաւանդել Բէյրութի «Սուրէն Խանամիրեան» քոլեջում եւ հայկական այլ վարժարաններում։

Հանգուցեալը սփիւռքահայ ճանաչւած կրթամշակութային գործիչ Գէորգ Գանտահարեանի կինն էր եւ «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանի մայրը։

Մարօ Գանտահարեանի մահւան կապակցութեամբ «Ալիք» օրաթերթի եւ «Ալիք օնլայն» կայքի խմբագրակազմերն իրենց ցաւակցութիւնն են յայտնում սիրելի ընկեր Շահանին, եւ Գանտահարեան ընտանիքի բոլոր անդամներին, հրազատներին եւ բարեկամներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։