Հա
04/07/2020 - 12:20

Մեր հայրենակից Անուշ Թորանեանն ընտրւել է Փարիզի 15-րդ թաղամասի` վարչական շրջանի ղեկավար

Մեր հայրենակից Անուշ Թորանեանն ընտրւել է Փարիզի 15-րդ թաղամասի` վարչական շրջանի ղեկավար: Նա ներկայացնում էր Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը:

«alikonline.ir» - Մեր հայրենակից Անուշ Թորանեանն ընտրւել է Փարիզի 15-րդ թաղամասի` վարչական շրջանի ղեկավար: Նա ներկայացնում էր Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Ըստ մամուլում տարածւած լուրերի մեծ պայքար է ծաւալւել Սոցիալիստական կուսակցութեան թեկնածու Անուշ Թորանեանի եւ Եւրոխորհրդարանի անդամ Ագնես Էւրենի միջեւ, որն արմատներով թուրք է:

Անուշ Թորանեանը Հայ բարեգործական ընդհանուր միութեան Ֆրանսիայի գրասենեակի տնօրէնն է, տարիներ շարունակ պայքարել է հայ մշակութային ժառանգութեան պահպանման եւ Հայաստանի, Արցախի զարգացման համար:

Յարակից լուրեր

  • Պարգեւներ՝ Փարիզի քաղաքապետից
    Պարգեւներ՝ Փարիզի քաղաքապետից

    Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազեանը եւ Արա Թորանեանը, որպէս կատարած աշխատանքի գնահատական, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից պարգեւատրւել են մեդալով:
    Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը՝ այդ մասին ֆէյսբուքեան իր էջի միջոցով տեղեկացրել է Հայկական բարեգործական ընդհանուր միութեան եւրոպական գրասենեակի նախագահ Ալեքսիս Գովչեանը:

  • Երեւանի եւ Փարիզի քաղաքապետերը քննարկել են երկու մայրաքաղաքների համագործակցութեանն առնչւող հարցեր
    Երեւանի եւ Փարիզի քաղաքապետերը քննարկել են երկու մայրաքաղաքների համագործակցութեանն առնչւող հարցեր

    Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) 33-րդ գլխաւոր համաժողովին մասնակցելու նպատակով՝ Փարիզում գտնւող Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը եւ Փարիզի քաղաքապետ, ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոէն քննարկել են ինչպէս ասոցիացիայի, այնպէս էլ երկու երկրների մայրաքաղաքների համագործակցութեանն առնչւող հարցեր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։