Հա
08/07/2020 - 10:05

Lufthansa-ն 20 տոկոսով կը կրճատի իր ղեկավար պաշտօնները. պատճառը COVID-19-ն է

Աւիափոխադրման ոլոտի գերհսկաներից մէկը, գերմանական Lufthansa աւիաընկերութիւնը COVID-19 համավարակի ճգնաժամի հետեւանքների յաղթահարման նպատակով վերակազմաւորման պլանի շրջանակներում 20 տոկոսով կը կրճատի իր ղեկավար պաշտօնները եւ 1000 վարչական պաշտօն:

«alikonline.ir» - Աւիափոխադրման ոլոտի գերհսկաներից մէկը, գերմանական Lufthansa աւիաընկերութիւնը COVID-19 համավարակի ճգնաժամի հետեւանքների յաղթահարման նպատակով վերակազմաւորման պլանի շրջանակներում 20 տոկոսով կը կրճատի իր ղեկավար պաշտօնները եւ 1000 վարչական պաշտօն: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով աւիաընկերութեան ղեկավարութեանը:

Lufthansa Group կորպորացիան, որում մօտ 138 հազար մարդ է աշխատում, նաեւ յայտարարել է այն մասին, որ կրկնակի անգամ կը կրճատի ներդրումները նոր ինքնաթիռներում՝ միաժամանակ նշելով, որ մինչեւ 2023 թւականը կը կարողանայ մինչեւ 80 նոր ինքնաթիռ ձեռք բերել:

Ընկերութիւնը նաեւ յայտարարել է, որ լրիւ դրոյքով աշխատողների թիւը, որոնք կարիքն այժմ չկայ, 22 հազար մարդ է կազմում, սակայն այն կը փորձի խուսափել հեռացումներից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։