Հա
17/07/2020 - 18:00

Մեծ Բրիտանիայում ադրբեջանցիները գրոհել են ՀՀ դեսպանատան վրայ․ հայ համայնքը դիմակայել է

Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնւող՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրայ գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Լոնդոնի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Անէտ Մոսկոֆեանը։

«alikonline.ir» - Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնւող՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրայ գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Լոնդոնի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Անէտ Մոսկոֆեանը։

Նա տեղեկացրեց, որ ոստիկանութիւնը չի կարողացել իրավիճակը վերահսկողութեան տակ պահել եւ ադրբեջանցիներին ստիպւած են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։

Ադրբեջանցի ցուցարարերը հաւաքւել են ՀՀ դեսպանատան առջեւ։ Նախ՝ ոստիկանների թիւը շատ փոքր է եղել, եւ ադրբեջանցիները ագրեսիւ պահւածքն են դրսեւորել հայերի նկատմամբ, փորձել են ծեծկռտուք սադրել։

«Քանի որ Ադրբեջանը մեծ գումարներ է յատկացնում այդ նպատակի համար, Մեծ Բրիտանիայում ադրբեջանական լոբբին բաւականին ուժեղ է։ Բաւական մեծ թւով ուսանող երիտասարդներ եւ ընտանիքներ ունեն։ Նրանք ուզում են ՀՀ-ում սահմանային սրացումը ներկայացնել որպէս Հայաստանի կողմից ագրեսիւ ակտ եւ ամէն կերպ հետեւում են այդ գծին։ Այս պատճառով նրանք ցոյց կազմակերպեցին։ Նրանք ձախողեցին Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում այս թեմայով քննարկում կազմակերպելը, քանի որ առաջարկը 650 պատգամաւորից ընդամենը 4-ն էր ստորագրել»,- ասաց նա։

Անետ Մոսկոֆեանը նշեց, որ ցոյցը մէկ ժամով էր արտօնւած։ Երբ այն սկսւեց, ադբեջանցիները մայթի միւս կողմում էին, հայ համայնքի ներկայացուցիչները՝ դեսպանութեան կողմը։

«Սկզբում միայն բղաւում էին, շատ անշնորհք ու բիրտ էին իրենց պահում՝ մեզ վատ խօսքեր ասելով եւ գրգռում էին։ Սկզբում ոստիկանների թիւը շատ քիչ էր, ադրբեջանցիները յարձակւեցին մեր տղերքի վրայ, մի քանի ծեծկռտուք եղաւ։ Ես մօտեցայ մէկ ոստիկանի, ասացի՝ սրանք ֆանատիկոսներ են, ձեր պարտականութիւնն է, խնդրում եմ պաշտպանեք մեզ՝ լրացուցիչ ուժեր ուղարկէք ոստիկանների։ Այդպէս էլ եղաւ»,- ասաց Անէտ Մոսկոֆեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։