Հա
28/07/2020 - 08:10

Կարօ Փայլանը ՀՀ քաղաքացու՝ ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկւելու հարցով հանդիպել է Ստամբուլի քաղաքապետի հետ

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ Կարօ Փայլանը հանդիպել է Ստամբուլի քաղաքապետի հետ՝ Գում Գափու թաղամասում հայ երիտասարդի վրայ ադրբեջանցիների յարձակման դէպքի կապակցութեամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցով:

«alikonline.ir» - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ Կարօ Փայլանը հանդիպել է Ստամբուլի քաղաքապետի հետ՝ Գում Գափու թաղամասում հայ երիտասարդի վրայ ադրբեջանցիների յարձակման դէպքի կապակցութեամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը:

Կարօ Փայլանը Twitter-ի իր էջում գրել է, որ պէտք է շտապ քայլեր ձեռնարկւեն հայաստանցիների դէմ յարձակումները կանխելու համար։ «Պէտք է գտնել այդ յարձակումների յետեւում կանգնած ուժերին»,- նշել է հայազգի պատգամաւորը:

Յուլիսի 27-ին Ստամբուլի Գում Գափու թաղամասում ադրբեջանցի մի քանի երիտասարդ ծեծի էին ենթարկել ՀՀ քաղաքացի մի երիտասարդի: «Ակօս»-ին պատահարի մասին յայտնել էր յարձակման ենթարկւածի մայրը: Վերջինի խօսքով՝ որդին վերջին մի քանի օրերին սպառնալիքներ էր ստացել, իսկ ադրբեջանցիները շարունակում էին սադրել։

Բացի այս միջադէպը, թաղամասում 50-անց երկու ՀՀ քաղաքացու եւ հայաստանցի մի կնոջ խանութում աշխատող անձնակազմը նոյնպէս յարձակման են ենթարկւել։ Նա նաեւ պահանջել է հետաքննութիւն սկսել այս միջադէպի առթիւ՝ հաշւի առնելով համացանցում տարածւած տեսանիւթերը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։