Հա
05/08/2020 - 09:50

Արամ Ա կաթողիկոսը Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանի, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեանի ուղեկցութեամբ ծանօթացել է պայթիւնից յետոյ հայաբնակ թաղամասերի վիճակին

Երէկ՝ օգոստոսի 4-ին Բէյրութում տեղի ունեցած հզօր պայթիւնի հետեւանքով մեծապէս տուժել է նաեւ հայահոծ Բուրջ Համուտ թաղամասը:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 4-ին Բէյրութում տեղի ունեցած հզօր պայթիւնի հետեւանքով մեծապէս տուժել է նաեւ հայահոծ Բուրջ Համուտ թաղամասը:

Պայթիւնից յետոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանի, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեանի եւ Լիբանին խորհրդարանի պատգամաւոր, ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Յակոբ Բագրատունու ուղեկցութեամբ այցելել է Բուրջ Համուտ եւ ծանօթացել է պայթիւնից յետոյ հայաբնակ թաղամասերի վիճակին։

Վեհափառ Հայարապետը մօտից ծանօթացել է տիրող կացութեանը, հանդիպել է վիրաւոր հայորդիների հետ, օրհնել եւ բարի ապաքինում է մաղթել նրանց:

Բուրջ Համոջտից մեկնելուց առաջ Հայարապետը նիւթական օժանդակութիւն է տրամադրել քաղաքապետարանին, մեր հայրենակիցների անմիջական կարիքները հոգալու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։