Հա
05/08/2020 - 13:30

Հայկական թաղամասերը զգալի նիւթական վնաս են կրել

Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում օգոստոսի 4-ին տեղ ունեցած պայթիւնն աննախադէպ էր, թէ իր ուժգնութեամբ, թէ հասցրած աւերածութիւններով:

«alikonline.ir» - Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում օգոստոսի 4-ին տեղ ունեցած պայթիւնն աննախադէպ էր, թէ իր ուժգնութեամբ, թէ հասցրած աւերածութիւններով: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը՝ ներկայացնելով վերջին մանրամասները:

«Շատ հզօր պայթիւն էր: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում այսպիսի պայթիւն չէր որոտացել: Սրա ուժգնութիւնը հզօր երկրաշարժի հետ են համեմատում: Շուրջ 80 հոգի զոհւել է (խմբ. զոհերի թիւը գերազանցել է 100-ը): Շուրջ 4 հազար մարդ վիրաւորւել է, որոնց մէջ հարիւրաւոր հայեր կան: Այս պահին չեմ կարող ասել, թէ քանիսի կեանքին է վտանգ սպառնում: Միայն կարող եմ ասել, որ իրավիճակը ծանր է»,- ասաց Շահան Գանտահարեանը:

Նա տեղեկացրեց, որ երկրի կառավարութիւնը արտակարգ իրավիճակ է յայտարարում: Խօսւում էր նաեւ Բէյրութը որպէս աղէտի գօտի յայտարարելու մասին: Վերջին ժամերին տարբեր երկրներ իրենց պատրաստակամութիւնն են յայտնել հումանիտար օժանդակութիւն ցուցաբերելու համար:

«Հայահոծ թաղամասերը զգալի նիւթական վնասներ են կրել: Վնասւել են թէ բնակելի տները, թէ համայնքային կառոյցները: «Ազդակ»-ի գրասենեակը եւս մեծ վնասներ է կրել՝ ապակիները կոտրւել են, դռները պոկւել են, գոյքը, տեխնիկան վնասւել է: Մեզ մօտ տեղակայւած ռադիոկայանը, կուսակցական գասենեակները, բոլորը ենթարկւել են ծանր նիւթական վնասների: Երկրում շատ ծանր է իրավիճակը թէ սոցիալական, թէ տնտեսական առումով, առաւել եւս կորոնավիրուսի պայմաններում: Հիւանդանոցները գերյագեցած են, եղել են վիրահատութիւններ առանց ցաւազրկելու»,- ասաց Շահան Գանտահարեանը:

«Ազդակ»-ի խմբագիրը տեղեկացրեց, որ պայթիւնի հետ կապւած տարբեր վարկածներ են քննարկւում: Փաստն այն է, որ նաւահանգստում պահւող պայթուցիկ նիւթերը պայթել են: Թէ որնէ եղել պատճառը, դեռ յայտնի չէ, հետաքննութիւն է լինելու:

 

Աննա Գզիրեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։