Հա
16/09/2020 - 09:10

Շահան Գանտահարեան. «Լիբանանի հայ համայնքը նպատակայարմար է համարում «փրկութեան կառավարութեան» ձեւաւորումը»

Լիբանանում ակտիւ քաղաքական պրոցեսներ են նկատւում: Այս մասին News.am -ի հետ զրոյցում ասաց Լիբանանում հրատարակւող «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

«alikonline.ir» - Լիբանանում ակտիւ քաղաքական պրոցեսներ են նկատւում: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Լիբանանում հրատարակւող «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

«Իշխանութեան կարող են գալ տեխնոկրատները: Քաղաքական ուժերը, այդ թւում՝ ընդդիմադիր, յայտարարել են, որ չեն խոչընդոտի դրան: Ցանկացած դէպքում որոշ չհամաձայնեցւած հարցեր դեռ մնում են, ինչը յետաձգում է նախարարների կաբինեիտ վերջնական ձեւաւորումը: Սակայն չպէտք է բացառել, որ բողոքի ցոյցերը կակտիվանան՝ հաշվի առնելով այն, որ խոսքը հնարավոր արմատական փոփոխութիւնների մասին է: Այդ պրոցեսը, բնականաբար, որոշ ժամանակ կը տեւի եւ դեռ անհասկանալի է, թէ ինչպէս այն կիրականացւի: Հնարաւոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կանցկացւեն»,- նշեց Գանտահարեանը: Նա նշեց, որ Լիբանան վերադառնալով՝ Ֆրանսիան, մի կողմից, փորձում է հատուցել իր փաստացի բացակայութիւնն Իրաքում, Սիրիայում եւ այլ «թէժ կէտերում», միւս կողմից էլ՝ ձգտում է սանձել Թուրքիայի «ախորժակը» Միջերկրական ծովում:

Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա նրա խօսքով՝ համայնքը նպատակայարմար է համարում «փրկութեան կառավարութեան» ձեւաւորումը: «Կառավարութիւնը պէտք է կազմւած լինի կոմպետենտ կառավարիչներից, որոնք կը լուծեն առկայ խնդիրները հասարակական կոնսենսուսի մեթոդով՝ բացառելով քաղաքական լարւածութիւնը: Կառավարութեան ձեւաւորման համակարգի փոփոխութիւնները չեն բացառում նաեւ կառավարութեան կազմում հայ համայնքի ներկայացուցիչների նշանակումը»,- եզրափակեց Գանտահարեանը:

Յիշեցնենք, որ Բէյրութում պայթիւնից յետոյ Լիբանանի կառավարութիւնը հրաժարական է տւել: Օգոստոսի 31-ին նոր վարչապետ է նշանակւել Մուստաֆա Ադիբը: Նշենք, որ պայթիւնի հետեւանքով զոհւել է 190 մարդ, եւս մօտ 6000 մարդ վնասւածք է ստացել: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։