Հա
26/09/2020 - 08:26

Թուրքիան փորձում է պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկել Կարօ Փայլանին եւ եւս 6 անձի

Անկարայի գլխաւոր դատախազը սեպտեմբերի 25-ին յայտնել է, որ քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան 7 պատգամաւորների անձեռնմխելիութիւնից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձութիւնների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցութեան գործադիր խորհրդի անդամ։

«alikonline.ir» - Անկարայի գլխաւոր դատախազը սեպտեմբերի 25-ին յայտնել է, որ քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան 7 պատգամաւորների անձեռնմխելիութիւնից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձութիւնների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցութեան գործադիր խորհրդի անդամ։ Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Զարթօնք» թերթը, այս մասին յայտնում է թուրքական Tele1 հեռուստանըկերութիւնը։

Յայտնի է, որ այդ ցուցակի մէջ են ընդգրկւել են պատգամաւորներ Կարօ Փայլանը, Սարուհան Օլուչը, Մերալ Դանիշ Բեշտաշը, Հուդա Կայան, Սեզայ Թեմելլին եւ Սերպիլ Քեմալբայը։

Զանգւածային ձերբակալութիւններին առաջինը արձագանքել է Արդիւնաբերութեան եւ տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը, ով ասել էր, որ քրդամէտ կուսակցութեան դէմ հակաահաբեկչական գործողութիւն է սկսւել, ովքեր Քոբանիում իրադարձութիւնների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցութեան գործադիր խորհրդի անդամ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։