Հա
28/10/2020 - 12:15

Ֆրանսիայում թուրքերը մուրճերով յարձակւել են հայ ցուցարարների վրայ

Ֆրանսիայում հայերի կազմակերպած ակցիայի ժամանակ թուրքերի կողմից սդրանք է տեղի ունեցել:

«alikonline.ir» - Ֆրանսիայում հայերի կազմակերպած ակցիայի ժամանակ թուրքերի կողմից սդրանք է տեղի ունեցել. յայտում է News.am-ը:

Նշենք, որ Ֆրանսիաայի հայերը երկու կողմից փակել են դէպի Վալանս տանող A7 մայրուղին: Նրանց ձեռքին ծածանւում էին Հայաստանի, Արցախի, նաեւ Ֆրանսիայի դրօշները: Ակցիայի մասնակիցներից մէկը յայտարարեց, որ որոշել եմ ամէն օր նմանատիպ ցոյցեր անել, իսկ յաջորդը լինելու է աւելի մեծ ու հզօր. «Մեր մարդկային լեզուն չեն հասկանում, դրա համար մենք կը սկսենք անհանգստացնել բոլորին, կը խախտենք իրենց անդորրը, կը փչացնենք իրենց տրամադրութիւնը, որովհետեւ մենք զինւորներ ենք կորցնում: Նրանք մեր զաւակներն են, մեր ընտանիքի անդամներն են: Այսօր Հայաստանը դարձել է սգոյ քաղաք: Չկան երեւի ընտանիքներ, որ կորուստներ չունենան: Մեր պարտքն է բարձրացնել այս հարցը, պահանջել, որ ճանաչեն Արցախի անկախութիւնը: Պահանջում ենք, որ կանգնեցնեն Էրդողանին ու Ալիեւին: Եւրոպան պէտք է հասկանայ, որ Էրդողանը հասնելու է Եւրոպա, հասնելու է այստեղ եւ այստեղ վիճակն աւելի ծանր է լինելու, քան հիմա Հայաստանում է»:

Ակցիայի ժամանակ հայերին են մօտեցել թուրքեր եւ սադրանքի դիմել. նրանք ինչ-որ յայտարարութիւններ են արել, ապա մուրճով հարւածել են 2 հայ ցուցարարի, ապա հայ ցուցարարներն են նրանց հարւածներ հասցրել:

«Մենք մեզ համար խաղաղ ցոյց էինք անում եկան մուրճերով, դանակներով յարձակւեցին մեզ վրայ»,- ասաց հայ ցուցարարներից մէկը:

Ակցիայի մէկ այլ մասնակից էլ նշեց, որ իրենք խաղաղ ցոյց էին անում, խցանման մէջ երեք թուրք են եղել, մուրճերով յարձակւել են իրենց վրայ. «Մեր ընկերոջ գլխին են հարւածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնութեան կարիք ունեն»: Այս պահին շտապօգնութեան մեքենայ է եկել եւ օգնութիւն են ցոյց տալիս տուժածներին:

Նշենք, որ երկար ժամանակ վիրաւոր հայ ցուցարարը ընկած էր ասֆալտին եւ ի վիճակի չէր շարժւել:

Յարակից լուրեր

  • Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտութիւնն ընդգծող բանաձեւ
    Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտութիւնն ընդգծող բանաձեւ

    Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետութեան ճանաչման վերաբերեալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մէկ շաբաթ անց, 188 կողմ եւ 3 դէմ ձայնով ընդունել է բանաձեւ, որում ընդգծւում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտութիւնը։ 

  • Երկու օրից Ֆրանսիայի Ազգային ժողովը պէտք է քւէարկի բանաձեւը
    Երկու օրից Ֆրանսիայի Ազգային ժողովը պէտք է քւէարկի բանաձեւը

    lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

  • Սեփական մեղքը քաւելու ցուցադրական քայլ մը
    Սեփական մեղքը քաւելու ցուցադրական քայլ մը

    Ֆրանսայի ծերակոյտը 25 նոյեմբերին ձայներու մեծամասնութեամբ որդեգրեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման անհրաժեշտութեան մասին» բանաձեւը, որ կը պարունակէր, ֆրանսական կառավարութեան ուղղուած Արցախի անկախութիւնը ճանչնալու կողքին, շարք մը այլ հայանպաստ կոչեր, ինչպէս` ազրպէյճանական ուժերն ու անոնց աջակցող կազմաւորումները անյապաղ հեռացնել 27 սեպտեմբերի զինուորական գործողութիւններուն սկիզբէն ետք գրաւուած տարածքներէն, բոլոր ջանքերը գործադրել բանակցային հոլովոյթին վերսկսելու, 1994 թուականին գծուած սահմանները ապահովելու, ինչպէս նաեւ` հայ բնակչութեան անվտանգութիւնն ու տեղահանուած անձերու վերադարձի իրաւունքը ապահովելու համար:

  • Մենք վստահութիւն ունինք սենատորներու մէջ, որ իրենք ճիշտ ձեւով կը քւէարկեն
    Մենք վստահութիւն ունինք սենատորներու մէջ, որ իրենք ճիշտ ձեւով կը քւէարկեն

    Ֆրանսիայի Սենատը երէկ՝ նոյեմբերի 25-ին քննարկեց Արցախի անկախութիւնը ճանաչելու բանաձեւի նախագիծը: Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց, որ վստահութիւն ունի, սենատորները ճիշտ կը քւէարկեն:

  • Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից
    Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից

    Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է տեսնել քաղաքականութեան իրական փոփոխութեան ապացոյցներ, մասնաւորապէս՝ «սիրիացի վարձկանների դուրս բերում» Լեռնային Ղարաբաղից: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։