ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում, ազգային ծառուղում գտնւող Լինքոլնի յուշահամալիրի մօտ նոյեմբերի 8-ին բողոքի լուռ ակցիա է իրականացրել ՀՅԴ Հայ Երիտասարդաց միութեան «Անի» մասնաճիւղը:
«alikonline.ir» - ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում, ազգային ծառուղում գտնւող Լինքոլնի յուշահամալիրի մօտ նոյեմբերի 8-ին բողոքի լուռ ակցիա է իրականացրել ՀՅԴ Հայ Երիտասարդաց միութեան «Անի» մասնաճիւղը: Այս մասին յայտնել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը:
Ակցիայի մասնակիցների ձեռքին ՀՀ, Արցախի եւ ԱՄՆ-ի դրօշներն են, բազմաթիւ պաստառներ, որոնցով կոչ է արւում դադարեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան: