Հա
22/11/2020 - 13:00

Ֆրանսիայից մարդասիրական ուղեբեռը Հայաստան կը հասցնի հանրայայտ ֆուտբոլիստ Իւրի Ջորկաէֆը

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն երէկ այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճիւղի կենտրոնակայան՝ ի աջակցութիւն ֆրանսահայ համայնքի ամենամեայ դրամահաւաք-հեռախօսամարաթոնի, որն այս տարի նւիրւած է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ վարձկան ահաբեկիչների օգնութեամբ Արցախի դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդիւնքում տեղահանւած եւ ունեզուրկ եղած տասնեակ հազարաւոր արցախահայութեան կարիքներին։

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն երէկ այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճիւղի կենտրոնակայան՝ ի աջակցութիւն ֆրանսահայ համայնքի ամենամեայ դրամահաւաք-հեռախօսամարաթոնի, որն այս տարի նւիրւած է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ վարձկան ահաբեկիչների օգնութեամբ Արցախի դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդիւնքում տեղահանւած եւ ունեզուրկ եղած տասնեակ հազարաւոր արցախահայութեան կարիքներին։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանութիւնը: 

AFP գործակալութիւնը յայտնում է, որ նախագահ Մակրոնը յայտարարել է․ «Ֆրանսիայի մարդասիրական այս յանձնառութիւնը մեր անմիջական պարտքն է Արցախից եւ վերադարձւած եօթ շրջաններից 120.000 տեղահանւած հայկական բնակչութեան, ինչպէս նաեւ Հայաստանում դժւարին իրավիճակում յայտնւած առւազն 1 միլիոն հայերի նկատմամբ։ Ֆրանսիայի կառավարութեան, ինչպէս նաեւ «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճիւղի մարդասիրական օգնութիւնը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երեւան կը մեկնի նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։ Մարդասիրական ուղեբեռը Հայաստան տեղ կը հասցնի ֆրանսահայ հանրայայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998 թ․ չեմպիոն Իւրի Ջորկաէֆը»։

Մարդասիրական օգնութեանն անդրադառնալուց բացի, նախագահ Էմանուէլ Մակրոնը, մասնաւորապէս, նշել է․ «Ֆրանսիան պահանջում է, որպէսզի ս․թ․ նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողութիւնների կասեցման արդիւնքում հրադադարի պայմանները գործեն նաեւ շրջանի հայկական հոգեւոր պատմամշակութային ժառանգութեան հանդէպ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար»։

Նախագահ Մակրոնը վերահաստատել է «Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրւած եռակողմ յայտարարութիւնը միջազգային վերահսկման շրջանակում ներառելու Ֆրանսիայի ցանկութիւնը»։

Յարակից լուրեր

  • Ադրբեջանի նախագահը խօսում է ցեղասպանութեան բացայայտ սպառնալիքներով
    Ադրբեջանի նախագահը խօսում է ցեղասպանութեան բացայայտ սպառնալիքներով

    Ադրբեջանի նախագահը [եւ իշխանութեան միւս մարմինները] ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչութեան մասին խօսում են էթնիկ զտումների ու ցեղասպանութեան բացայայտ սպառնալիքներով:

  • «Կորցրել ենք մեր սուվերենութիւնն ու տարածաշրջանային սուբիեկտ լինելու հանգամանքը». Բ. Եսայեան
    «Կորցրել ենք մեր սուվերենութիւնն ու տարածաշրջանային սուբիեկտ լինելու հանգամանքը». Բ. Եսայեան

    ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

  • Փրփուրին կառչելու փորձ մը
    Փրփուրին կառչելու փորձ մը

    11 յունուարին Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ Փաշիեան-Փութին-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Ստորագրուեցաւ եռակողմ նոր յայտարարութիւն մը, որ կը վերաբերէր տարածաշրջանին մէջ բոլոր տնտեսական եւ փոխադրական կապերու ապաշրջափակման` 9 նոյեմբերի յայտարարութեան 9-րդ կէտի իրականացման հետագայ աշխատանքներուն:

  • Ադրբեջանին յանձնւած «Սիդնէյ»-ն ու սփիւռքահայերի յոյսերը
    Ադրբեջանին յանձնւած «Սիդնէյ»-ն ու սփիւռքահայերի յոյսերը

    Սփիւռքահայերի կէս միլիոն դոլարի հանգանակութեամբ Քարվաճառում հիմնւած «Սիդնէյ» թաղամասը չհասցրեց բնակելի դառնալ: Կարմիր քարով կառուցւած 15 միանման առանձնատներից 12-ը գրեթէ պատրաստ էր բնակութեան, երբ սկսւեց պատերազմը, որի աւարտից յետոյ «Սիդնէյ» նորակառոյց թաղամասը Քարվաճառի միւս բնակավայրերի հետ յանձնւեց Ադրբեջանին: Թաղամասի կառուցման համար սփիւռքահայերի հանգանակած կէս միլիոն դոլարին գումարւել էր նաեւ Արցախի կառավարութեան մօտ երեք հարիւր հազար դոլար ներդրումը՝ ենթակառուցւածքների ապահովման համար:

  • Շրջանցել փակուղին
    Շրջանցել փակուղին

    Մոսկուայի հանդիպումն ալ տեղի ունեցաւ: Անբնական կեանքը… բնականի պէս կը շարունակուի Երեւանի մէջ:

    Հ․Հ․ վարչապետի բանբերը, թէ՛ նախօրեակին եւ թէ՛ աւարտին, տեղեկութիւններով ճոխ յայտարարութիւններ չհրատարակեց, բան մը, որ սպասելի էր, մանաւանդ որ սեղանին շուրջ կը գտնուէին հանդիպման տէրն ու տիրականը՝ «քինկմէյքըր» Վլատիմիր Փութին, յաղթական Իլհամ Ալիեւ ու պարտեալ Նիկոլ Փաշինեան։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։