Հա
26/01/2021 - 11:40

Ֆրանսիայում ՀՀ դեսպանութիւնը մտահոգութիւն է յայտնել Մարսէլի հայկական եկեղեցու վրայ յարձակման դէպքով

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը մտահոգութիւն է յայտնել Մարսէլի հայկական եկեղեցու վրայ թուրք-ադրբեջանական յարձակման դէպքով:

«alikonline.ir» - Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը մտահոգութիւն է յայտնել Մարսէլի հայկական եկեղեցու վրայ թուրք-ադրբեջանական յարձակման դէպքով:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ` դեսպանութիւնը նշել է, որ պէտք է բացառել նման ոտնձութիւնները:

«Յարձակումը Մարսէլի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրայ խիստ մտահոգութիւն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելութեան հիմքով եւ ատելութեամբ հրահրւած ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի եւ հայկական մշակութային ժառանգութեան դէմ թուրք-ադրբեջանական ոտնձգութիւններն էին, պէտք է բացառւի»,- ասւած է գրառման մէջ:

Անյայտ անձինք յունւարի 24-ին՝ ժամը 18:40-ին կրակել են Մարսէլի «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակոյթի կենտրոնի ուղղութեամբ: Մշակոյթի կենտրոնը հայկական կազմակերպութիւնների համակարգման կենտրոնակայանն է: Արցախեան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսէլից եւ Ֆրանսիայի հարաւից Հայաստան ուղարկւող մարդասիրական օգնութիւնը: Մինչ այս նմանօրինակ դէպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում եւ Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկւել Կոմիտասի արձանը եւ Ցեղասպանութեան յուշահամալիրը: Այս գործողութիւններում ներգրաււած էր «Գորշ գայլեր» թուրքական ծայրայեղ ազգայնական խմբաւորումը, որը լուծարւել է Ֆրանսիայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։