Հա
12/04/2021 - 09:50

Մահացել է Սեւրի հայկական Սամուէլ Մուրադեան վարժարանի տնօրէն Վարդապետ Յարութիւն Պզտիկեանը

Մահացել է Սեւրի հայկական Սամուէլ Մուրադեան վարժարանի տնօրէն Վարդապետ Յարութիւն Պզտիկեանը: Այս մասին տեղեկացնում է Մխիթարեան միաբանութիւնը:

«alikonline.ir» - Մահացել է Սեւրի հայկական Սամուէլ Մուրադեան վարժարանի տնօրէն Վարդապետ Յարութիւն Պզտիկեանը: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ տեղեկացնում է Մխիթարեան միաբանութիւնը:

«Մխիթարեան միաբանութիւնը սրտի խոր կսկիծով կը գուժէ իր երէց միաբաններէն՝ Հ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՎՐԴ. ՊԶՏԻԿԵԱՆԻ մահը, որ պատահեցաւ կիրակի 11 Ապրիլի վաղ առաւօտեան Սեւրի Մուրատեան վարժարանի մէջ։

Յուղարկաւորութեան մանրամասնութիւնները շուտով կը հաղորդենք։

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

Յարութիւն Պզտիկեանը ծնւել է 1937 թւականի յուլիսի 27-ին, Բէյրութում: Սովորել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ ճեմարանում, 1950 թւականից՝ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան վարժարանում։ Յարութիւն վարդապետ Պզտիկեանն  աստւածաբան է, փիլիսոփայութեան եւ արւեստի դոկտոր: Եղել է Վենետիկի գեղարւեստի ակադեմիայի նկարչութեան խորհրդի անդամ, Հայաստանի նկարիչների միութեան անդամ, Հայաստանի գրողների միութեան անդամ, ստացել է ՀՀ սփիւռքի նախարարութեան «Մայրենիի դեսպան» մեդալ:

Յարութիւն Պզտիկեանը եղել է Մխիթարեան միաբանութեան պաշտօնական ամսագրի` «Բազմավէպ»-ի խմբագրապետ, նրա գրիչն են պատկանում գրականագիտական, հայագիտական, արւեստին ու մանկավարժութեանը վերաբերող հայերէն եւ օտար լեզուներով բազմաթիւ աշխատութիւններ: Նա նաեւ նկարիչ է: Պզտիկեանի գործերը հոգեւորի եւ աշխարհիկի իւրօրինակ գեղարւեստական սինթեզի արդիւնք են: 1962 թւականից նա ներկայանում է անհատական ցուցահանդէսներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։