Հա
14/04/2021 - 09:50

«Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան համար Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն անշեղելի սկզբունք է». Արամ Ա-ն արձագանքել է Միքայէլ Մինասեանի գրառմանը

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի երէկւայ ֆէյսբուքեան գրառմանը, որում Մինասեանն ասում էր, որ Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսութիւնը յամառօրէն չի նկատում, որ Նիկոլ Փաշինեանը պահանջատիրութեան հարցը յօգուտ թուրքերի է լուծում՝ աշխատելով ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի դէմ։

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի երէկւայ ֆէյսբուքեան գրառմանը, որում Մինասեանն ասում էր, որ Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսութիւնը յամառօրէն չի նկատում, որ Նիկոլ Փաշինեանը պահանջատիրութեան հարցը յօգուտ թուրքերի է լուծում՝ աշխատելով ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի դէմ։

Արամ Ա կաթողիկոսի ֆէյսբուքեան էջում տարածւած յայտարարութիւնում ասւում է, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան համար Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը մնում է անշեղելի սկզբունք։ Նաեւ նշւում է, որ մեր ժողովրդի ոտնահարւած իրաւունքների վերականգնման պահանջը շարունակում է մնալ անշեղելի սկզբունք։ Նաեւ նշւում է, որ իշխանութիւններն ու պայմանները, անձերն ու մօտեցումները կարող են փոփոխւել, սակայն ազգի իրաւունքներն անփոփոխ են։   

«Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան համար Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ մեր ժողովուրդին բռնաբարուած իրաւունքներուն վերադարձի պահանջքը կը մնան անշեղելի սկզբունք՝ վեր ներքին թէ արտաքին աշխարհաքաղաքական նկատումներէ ու շահերէ։ Պայմանները ու իշխանութիւնները, անձերն ու մօտեցումները կրնան փոխուիլ, սակայն ազգի մը իրաւունքները կը մնան անփոփոխ ու անբռնաբարելի»,- ասւում է յայտարարարութիւնում։

Յարակից լուրեր

  • Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ
    Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ

    Կառավարութիւնը պարտաւոր է ճանաչել՝ Ցեղասպանութիւնը ցեղասպանութիւն է. Այսպէս է Էքսպրեսըն թերթի խմբագրականի խորագիրը 3 մայիսի 2021 համարին մէջ։

    Արտաքին գործոց նախարար Անն Լինտէի տարօրինակ յայտարարութեան հետ կապուած քննարկումները կը շարունակուին Շուէտիոյ մէջ. Նախարարը թուիթերեան մէկ գրառութեամբ ցեղասպանութիւնը կը փոխարիներ խոշտանգում բառով, Ես կը փորձեմ կարճ ակնարկ մը կատարել Բայդընի կողմէ ցեղասպանութիւն բառի օգտագործման եւ Շուետիոյ մէջ անոր ստեղծած արձագանքներու մասին:

  • Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը
    Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը

    Ասիայի եկեղեցիների խորհուրդը (կազմւած Ասիայի ողջ տարածքում գտնւող երկրների քրիստոնեայ եկեղեցիներից, ներառեալ Հայաստանեայց եկեղեցին), զօրակցելով հայ եկեղեցուն եւ ժողովրդին, իր գոհունակութիւնն է յայտնում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով, եւ իր հերթին միանում է աշխարհի խաղաղասէր մարդկութեանը, դատապարտելով ամէն տեսակի բռնութիւն, պատերազմ ու ժողովուրդների խաղաղ կեանքը խանգարող որեւէ արարք։

  • 907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառելու ՀՀ-ի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար
    907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառելու ՀՀ-ի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար

    ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի` Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւնը վերջ դրեց ԱՄՆ արտաքին քաղաքականութեան մէջ խօսքի ազատութեան սահմանափակմանն ուղղւած ամենաերկարատեւ պատմութիւնն ունեցող գործելակերպին՝ Թուրքիայի կառավարութեանը յստակ ուղերձ յղելով, որ ոչ թէ Էրդողանը, այլ ԱՄՆ-ն է որոշողը՝ ինչպէս դատապարտել, ոգեկոչել եւ անդրադառնալ այս յանցագործութեան հետեւանքներին։ 

  • Նկատառումներ` արձանագրուած քաղաքական մեծ կէտի վերաբերեալ
    Նկատառումներ` արձանագրուած քաղաքական մեծ կէտի վերաբերեալ

    Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտըն Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալով, իբրեւ Միացեալ Նահանգներու այդ քայլը կատարած առաջին նախագահ` ապահովեց պատմութեան մէջ իր պատուական տեղը:

  • Արգենտինական ակումբը խաղացել է Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նւիրւած մարզաշապիկներով
    Արգենտինական ակումբը խաղացել է Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նւիրւած մարզաշապիկներով

    Արգենտինական «Դեպորտիւօ Արմենիօ» ակումբը յարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։