Հա
13/06/2021 - 11:45

Ջաւախքի հայկական հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների կոորդինացիոն խորհրդի յայտարարութիւնը

Հայ ժողովուրդը եւ Հայաստանը կանգնած են աննախադէպ մարտահրաւէրների առաջ, բառիս բուն իմաստով, վտանգւած է հայկական պետականութեանը։ Այս իրավիճակում Ջաւախքը, ջաւախահայրերը չեն կարող յայտնւել պասիւ դիտորդի դերում։ Մենք գիտակցում ենք, որ թոյլ հայկական պետականութեան պայմաննում վտանգւում է նաեւ Ջաւախքի, ջաւախահայութեան ապագան։

Հայ ժողովուրդը եւ Հայաստանը կանգնած են աննախադէպ մարտահրաւէրների առաջ, բառիս բուն իմաստով, վտանգւած է հայկական պետականութեանը։ Այս իրավիճակում Ջաւախքը, ջաւախահայրերը չեն կարող յայտնւել պասիւ դիտորդի դերում։ Մենք գիտակցում ենք, որ թոյլ հայկական պետականութեան պայմաննում վտանգւում է նաեւ Ջաւախքի, ջաւախահայութեան ապագան։

Այս իրավիճակում մենք համոզւած ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնը միասնական ջանքերով կարող ենք դուրս բերել խորը անդունդից ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարեանի ղեկավարութեամբ, առաջնորդութեամբ։

Մենք՝ ջաւախահայերս լաւ ենք յիշում, թէ հայ-վրացական միջպետական յարաբերութիւններն ինչ բարձր մակարդակի վրայ էին Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տարիներին, ինչը մեր համար շատ կարեւոր է։ Մենք յիշում ենք եւ յիշեցնում, թէ ինչպիսի աջակցութիւն էր ստանում Ջաւախքը մայր հայրենիքից Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան շրջանում։

Դրանցից են՝

- ամէն տարի բոլոր դպրոցներն անվճար ստանում էին դասագրքեր եւ դպրոցական գոյք,

- ուսուցիչների համար կազմակերպւում էին վերապատրաստման դասընթացներ,

- հիմնովին վերանորոգւեցին բազմաթիւ դպրոցներ,

- կառուցւեց Ջաւախքի համար կենսական նշանակութիւն ունեցող Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, որի շնորհիւ Հայաստանից դէպի Ջաւախք իրականացւում էր 24-ժամեայ անխափան էլեկտրամատակարարում,

- զգալի էր օժանդակութիւնը առողջապահութեան ոլորտում,

- բարձր մակարդակի վրայ էին Ջաւախքի մշակոյթայի կապերը Հայաստանի հետ։

Հաշւի առնելով Քոչարեանի հսկայական աւանդը Ջաւախքում իրականացւած ծրագրերում, հաշւի առնելով հայ-վրացական յարաբերութիւնների բարձր մակարդակը Ռոբերտ Քոչարեանի կառավարման տարիներին, կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին, առաջին հերթին Հայաստանում ապրող ջաւախքցիներին յունիսի 20-ին ակտիւ մասնակցել մեր ազգի համար գերկարեւոր արտահերթ, իրականում արտակարգ խորհրդարանական ընտրութիւններին եւ քւէարկել Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դաշինքի օգտին։

 

Ջաւախքի մտաւորականների միութեան նախագահ /Շիպակցեան Ա․/

«Ջաւախք» հասարակական կազմակերպութեան նախագահ /Յակոբեան Ս․/

«Վիրք» կուսակցութեան համանախագահ /Ռստակեան Դ․/

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։