Հա
07/07/2021 - 12:45

Արդաքանիան. «Իրանում բացայայտւել է աւելի քան 3600 անօրէն գործունէութիւն ծաւալող կրիպտարժոյթների արդիւնահանման ցանց»

Իրանում բացայայտւել է աւելի քան 3600 անօրէն կրիպտարժոյթների արդիւնահանման ցանց: Այս մասին յուլիսի 7-ին, ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանը:

«alikonline.ir» - Իրանում բացայայտւել է աւելի քան 3600 անօրէն կրիպտարժոյթների արդիւնահանման ցանց: Այս մասին յուլիսի 7-ին, ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:

Նշելով, որ անօրէն գործունէութիւն ծաւալող այդ օբիեկտները սպառել են աւելի քան 570 ՄՎտ  էլեկտրաէներգա, մինչդեռ նրանց սպառման առաւելագոյն չափը 521 ՄՎտ-ն էր:

Օրինական գործունէութիւն ծաւալող կրիպտարժոյթների արդիւնահանման մայներների գործունէութիւնը, ըստ նախարար Արդաքանիանի ամռան սեզոնին, էլեկտրաէներգիայի սպառման բարձր ցուցանշի պատճառով կը դադարեցւի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։