Հա
27/10/2021 - 12:00

Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է փողոցներից մէկն վերանւանել օսմանեան բանակի հայազգի վառօդապետ Յովհաննէս Տատեանի անունով

2008 թւականից իր վեր Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է Բաքըրքեոյի Զէյթինլիք թաղամասում գտնւող փողոցներից մէկն վերանւանել օսմանեան բանակի հայազգի վառօդապետ Յովհաննէս Տատեանի անունով։ Չնայած հէնց այդ փողոցում են գտնւում Տատեանի կողմից կառուցւած Սուրբ Աստւածածին եկեղեցին եւ Տատեան (Տատեան,Դադեան) վարժարանը՝ քաղաքապետարանը պնդում է, որ փողոցը պէտք է կրի «Մաբէթ» անունը։

«alikonline.ir» - 2008 թւականից իր վեր Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է Բաքըրքեոյի Զէյթինլիք թաղամասում գտնւող փողոցներից մէկն վերանւանել օսմանեան բանակի հայազգի վառօդապետ Յովհաննէս Տատեանի անունով։ Չնայած հէնց այդ փողոցում են գտնւում Տատեանի կողմից կառուցւած Սուրբ Աստւածածին եկեղեցին եւ Տատեան (Տատեան,Դադեան) վարժարանը՝ քաղաքապետարանը պնդում է, որ փողոցը պէտք է կրի «Մաբէթ» անունը։ Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Նշեալ եկեղեցու եւ Տատեան դպրոցի ղեկավար Մեսութ Օզդեմիրը թուրքական Medyascope-ի հետ զրոյցում, անդրադառնալով օսմանեան բանակում Տատեանի ունեցած աւանդին, նշել է. «Տատեան Էֆենդին այն անձն է, որը ծառայել է օսմանեան պետութեանն ու Թուրքիայի Հանրապետութեանը։ Շատ տխրեցուցիչ է, որ ընդամէնը մի փողոց Տատեան Էֆենդիի անունով կոչելը շատ է համարւում։ Ստացւում է, որ մենք խոչընդոտում ենք, որ պատմական արժէքը փոխանցւի գալիք սերունդներին։ Հետեւաբար հնարաւոր չէ չտխրել»։

Այդ փողոցի բնակիչները եւս պնդում են, որ այն պէտք է մնայ Տատեան անւանումով, քանի որ այդտեղ է գտնւում նոյնանուն վարժարանը եւ, ի վերջոյ, Յովհաննէս Տատեանն արժանի մարդ է եղել, որը պայքարել է իրենց երկրի համար։

Ո՞վ է Յովհաննէս Տատեանը

Նա ծնւել է 1799 թւականին։ Կարեւոր պաշտօններ է զբաղեցրել օսմանեան բանակում։ Ռազմադիւնաբերութեան ոլորտում ունեցած յաջողութիւններից յետոյ Տատեանը նշանակւել է վառօդապետ։

Յովհաննէս Տատեանին է պատկանում հրացանի փողի երկաթները ծակելու եւ մետաղի արտաքին շերտը ողորկելու մեքենայի գիւտը: Տիրապետելով յունարէն, ֆրանսերէն, իտալերէն, լատիներէն լեզուներին, ինչպէս նաեւ գրաբարին՝ նա կատարում է բազմաթիւ գիտական նշանակութիւն ունեցող թարգմանութիւններ: Մահացել է 1869 թւականին։ Նրա աճիւնն ամփոփւած է իր կառուցած Սուրբ Աստւածածին եկեղեցու բակում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։