Հա
31/10/2021 - 11:40

Նոբէլեան մրցանակակիր Արտեմ Պատապուտեանին յանձնւել է Լիբանանի բարձրագոյն շքանշանը

Լիբանանի նախագահ Միշէլ Աունը «Արզ» շքանշանով է պարգեւատրել Նոբէլեան մրցանակակիր ամերիկիկաբնակ լիբանանահայ Արտեմ Պատապուտեանին։ Orer.eu-ի հաղորդմամբ, այս մասին յայտնում է մրցանակակրի քոյրը՝ Հուրի Պատապուտեանը։

«alikonline.ir» - Լիբանանի նախագահ Միշէլ Աունը «Արզ» շքանշանով է պարգեւատրել Նոբէլեան մրցանակակիր ամերիկիկաբնակ լիբանանահայ Արտեմ Պատապուտեանին։ Orer.eu-ի հաղորդմամբ, այս մասին յայտնում է մրցանակակրի քոյրը՝ Հուրի Պատապուտեանը։

Օրեր առաջ Բէյրութի «Ազդակ»-ը յայտնել էր, որ Լիբանանի նախագահը «Լիբանանեան արժանեաց ոսկեայ շքանշան» է ընծայել Ֆիզիոլոգիայի եւ բժշկութեան բնագաւառում 2021 թւականի Նոբէլեան մրցանակակիր Արտեմ Պատապուտեանին։

«Այս իրադարձութիւնը հպարտութիւն է իւրաքանչիւր լիբանանցու համար, ինչպէս նաեւ գնահատական է ձեր գիտական երկարատեւ հետազօտութիւններին»,- ասել է Աունը։

Յիշեցնենք, որ Ֆիզիոլոգիայի եւ բժշկութեան բնագաւառում 2021 թւականի Նոբէլեան մրցանակը համատեղ շնորհւել էր Դեւիդ Ջուլիուսին եւ Արտեմ Պատապուտեանին՝ ջերմաստիճանի եւ հպման ընկալիչների յայտնաբերման համար:

Պրոֆեսոր Պատապուտեանը ծնւել է 1967 թ-ին Բէյրութում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։