Հա
31/10/2021 - 11:40

Նոբէլեան մրցանակակիր Արտեմ Պատապուտեանին յանձնւել է Լիբանանի բարձրագոյն շքանշանը

Լիբանանի նախագահ Միշէլ Աունը «Արզ» շքանշանով է պարգեւատրել Նոբէլեան մրցանակակիր ամերիկիկաբնակ լիբանանահայ Արտեմ Պատապուտեանին։ Orer.eu-ի հաղորդմամբ, այս մասին յայտնում է մրցանակակրի քոյրը՝ Հուրի Պատապուտեանը։

«alikonline.ir» - Լիբանանի նախագահ Միշէլ Աունը «Արզ» շքանշանով է պարգեւատրել Նոբէլեան մրցանակակիր ամերիկիկաբնակ լիբանանահայ Արտեմ Պատապուտեանին։ Orer.eu-ի հաղորդմամբ, այս մասին յայտնում է մրցանակակրի քոյրը՝ Հուրի Պատապուտեանը։

Օրեր առաջ Բէյրութի «Ազդակ»-ը յայտնել էր, որ Լիբանանի նախագահը «Լիբանանեան արժանեաց ոսկեայ շքանշան» է ընծայել Ֆիզիոլոգիայի եւ բժշկութեան բնագաւառում 2021 թւականի Նոբէլեան մրցանակակիր Արտեմ Պատապուտեանին։

«Այս իրադարձութիւնը հպարտութիւն է իւրաքանչիւր լիբանանցու համար, ինչպէս նաեւ գնահատական է ձեր գիտական երկարատեւ հետազօտութիւններին»,- ասել է Աունը։

Յիշեցնենք, որ Ֆիզիոլոգիայի եւ բժշկութեան բնագաւառում 2021 թւականի Նոբէլեան մրցանակը համատեղ շնորհւել էր Դեւիդ Ջուլիուսին եւ Արտեմ Պատապուտեանին՝ ջերմաստիճանի եւ հպման ընկալիչների յայտնաբերման համար:

Պրոֆեսոր Պատապուտեանը ծնւել է 1967 թ-ին Բէյրութում:

 

Յարակից լուրեր

  • Շքանշանի տուչութիւն Յակոբ Խաչերեանին` կազմակերպութեամբ Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին
    Շքանշանի տուչութիւն Յակոբ Խաչերեանին` կազմակերպութեամբ Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին

    Հինգշաբթի, 18 օգոստոս 2022-ին, Պիքֆայայի Նաաս շրջանի «Թալլեթ Նասըր» ճաշարանին մէջ տեղի ունեցաւ հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի կողմէ (ներկայացուած` պետական երեսփոխան Սիմոն Ապի Ռամիայով) շքանշանի տուչութիւնը Ասիոյ ցամաքամասի պասքեթպոլի ֆետերասիոնի ընդհանուր քարտուղար եւ գործադիր տնօրէն Յակոբ Խաչերեանին:

  • Արտեմ Պատապուտեան. պատմութիւն կերտող հայը
    Արտեմ Պատապուտեան. պատմութիւն կերտող հայը

    Նոբէլեան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, բժշկագիտութեան ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նեարդաբան Արտեմ Պատապուտեանը Երեւանում է, ով մասնակցում է Գիտութեան եւ բիզնեսի օրերին։

  • Նոբէլեան մրցանակակիրը հայկական մանթի է պատրաստում
    Նոբէլեան մրցանակակիրը հայկական մանթի է պատրաստում

    2021 թւականի Նոբէլեան մրցանակի դափնեկիր ամերիկիկաբնակ լիբանանահայ գիտնական Արտեմ Պատապուտեանը վերջերս հրապարակել է լուսանկար, որում ծնողների հետ պատրաստում է հայկական ուտեստ՝ մանթի: 

  • Հայ բժիշկը՝ Նոբէլեան մրցանակի դափնեկիր
    Հայ բժիշկը՝ Նոբէլեան մրցանակի դափնեկիր

    Նոբէլեան կոմիտէն բժշկագիտութեան բնագաւառում 2021 թւականի մրցանակը շնորհել է գիտնականներ Դեւիդ Ջուլիուսին եւ Արտեմ Պատապուտեանին, որոնք ուսումնասիրել են, թէ ինչպէս են կենդանի օրգանիզմները զգում ջերմութիւնը:

  • Բագրատունի այցելեց նախագահ Աունի
    Բագրատունի այցելեց նախագահ Աունի

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի շաբաթ առաւօտ այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի, որուն հետ քննարկեց կառավարութեան կազմութեան հոլովոյթը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։