Հա
02/11/2021 - 12:55

Համախմբւենք մեր հողերը թշնամուն զիջելու դէմ. Ֆրանսահայերը բողոքի ակցիա կանցկացնեն

Ֆրանսիայում նոյեմբերի 8-ին տեղի կունենայ բողոքի ակցիա` հայկական հողերը թշնամուն զիջելու դէմ: Այս մասին ասւած է «ՀՅԴ Նոր Սերունդ»-ի տարածած յայտարարութեան մէջ: 

«alikonline.ir» - Ֆրանսիայում նոյեմբերի 8-ին տեղի կունենայ բողոքի ակցիա` հայկական հողերը թշնամուն զիջելու դէմ: Այս մասին ասւած է «ՀՅԴ Նոր Սերունդ»-ի տարածած յայտարարութեան մէջ: 

«44-օրեայ պատերազմի աւարտի մէկամեայ տարելիցի շեմին մենք հրաւիրում ենք հանդիպման Փարիզում ՀՀ դեսպանատան առջեւ: Յանուն Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան, յանուն Արցախի, յանուն Սիւնիքի, յանուն հայ ժողովրդի եւ յանուն հայրենի հողը պաշտպանելիս զոհւած մեր զինւորների։ Մենք դէմ ենք մեր հողը թշնամուն զիջելուն եւ մեր Դատը վաճառքի հանելուն:

Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի ստորագրման մասին լուրերը մտահոգիչ են, եւ մենք պէտք է լիարժէք համախմբւենք։ Մեր զինւորներն, իրենց կեանքը վտանգելով, հողը չեն պաշտպանել, որպէսզի յետոյ կառավարութիւնը նորանոր զիջումների գնայ: 

Հանդիպում ենք երկուշաբթի` նոյեմբերի 8-ին, 18:00-ին»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։