Հա
07/11/2021 - 08:15

Իտալիայի Սենատի նախագահն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի

Իտալիայի Սենատի նախագահ Ն․ Գ․ Մարիա Էլիզաբետտա Ալբերտ Կազելլատն այցելել է Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզի: 

«alikonline.ir» - Իտալիայի Սենատի նախագահ Ն․ Գ․ Մարիա Էլիզաբետտա Ալբերտ Կազելլատն այցելել է Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզի: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանատան ֆէյսբուքեան էջը։

Նախագահ Կազելլատիին ընդունել է Մխիթարեան միաբանութեան Քահանայապետական Պատւիրակ Գերապայծառ Տէր Լեւոն Արքեպիսկոպոս Զէքիեանը։

Հանդիպմանը ներկայ են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումեանը, Վենետիկի Պրեֆեկտ Վիտտորիօ Զապպալորտոն, Վենետիկում ՀՀ Պատւաւոր հիւպատոս Գագիկ Սարուխանեանը, ինչպէս նաեւ տարածքային եւ ազգային իշխանութիւնների բազմաթիւ ներկայացուցիչներ։

Տիկին Կազելլատիի այցը ողջունւել է նաեւ հայ համայնքի կողմից՝ եւս մէկ անգամ հաստատելով ինստիտուցիոնալ հարթակներում Իտալիայի եւ Հայաստանի միջեւ եղած բարեկամական ամուր կապերը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։