Հա
24/11/2021 - 11:10

Ստամբուլի «Ժամանակ» թերթը՝ փակման վտանգի առաջ․ Հայաստանի ժուռնալիստների միութիւն

Հայաստանի ժուռնալիստների միութիւնը (ՀԺՄ) խորապէս անհանգստացած է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ հոկտեմբերի 28-ի՝ թերթի տարեդարձի առթիւ հրապարակւած խմբագրականով, որտեղ ահազանգ է հնչեցւած այն մասին, որ թերթը կանգնած է փակման վտանգի առաջ:

«alikonline.ir» - Հայաստանի ժուռնալիստների միութիւնը (ՀԺՄ) խորապէս անհանգստացած է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ հոկտեմբերի 28-ի՝ թերթի տարեդարձի առթիւ հրապարակւած խմբագրականով, որտեղ ահազանգ է հնչեցւած այն մասին, որ թերթը կանգնած է փակման վտանգի առաջ: Գրում է Yerkir.am-ը:

«Սա խորապէս անհանգստացնող երեւոյթ է աշխարհի հայկական բոլոր զանգւածային լրատւամիջոցների գործունէութեան համար:

Արագօրէն փոփոխւող մեր աշխարհում շատ են ժամանակաւոր դժւարութիւններն ու մարտահրաւէրները, այս պահին՝ յատկապէս Քովիդ-19-ի համաճարակով պայմանաւորւած:

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագրականից տեղեկանում ենք նաեւ, որ ստամբուլահայերի շրջանում կան նաեւ ներքին բարդ իրավիճակներ, սակայն թէ՛ վերը նշւածը, թէ՛ այս հանգամանքը ժամանակաւոր դժւարութիւններ են եւ չպէտք է հայ իրականութիւնից գողանան մի մշտական արժէք, ինչպիսին «Ժամանակ» օրաթերթն է, որը, անշուշտ, չի աւարտել գնահատելի իր առաքելութիւնը սփիւռքահայ հասարակութեան շրջանում:

Յոյս ունենք, որ սփիւռքահայ եւ հայաստանեան գործարար, հասարակական, բարեգործական շրջանակները ձեռք կը մեկնեն եւ կաջակցեն «Ժամանակ» օրաթերթին՝ յաղթահարելու այս դժւարութիւնները: Անբեկանելի է այն, որ օրաթերթի շարունակականութիւնն ու յարատեւութիւնը պէտք է երաշխաւորւի աշխարհով մէկ սփռւած հայութեան հասարակական կարծիքի առողջ եւ համակողմանի ձեւաւորման տեսանկիւնից:

Աւելորդ չէ նշել, որ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արա Գոչունեանը Հայաստանի ժուռնալիստների միութեան անդամ է, եւ ՀԺՄ-ն իր գործընկերային համերաշխութիւնն է յայտնում խմբագրին ու յոյս յայտնում, որ ստեղծւած խնդիրը շուտով իր լուծումը կը ստանայ՝ յօգուտ օրաթերթի հետագայ գործունէութեան»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։